ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

03 մարտի 2021 | | Լուրեր, 2021
Թեգեր՝

Մարտի 3-ը Հայոց գործարարության և բարերարության մեծ երախտավորի՝ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է։ Մեծագույն հայի հիշատակը արժանապատվորեն նշանավորելու նպատակով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ Հայաստանի Կառավարությունը մարտի 3-ը ճանաչել է որպես Գործարարի օր։ Եվ 2017 թվականից ավանդաբար մայրաքաղաքի Աբովյան փողոցում գտնվող մեծ բարերարի արձանին ՀԱԳՄ անդամ գործարարները և նրա ազգանպաստ վաստակն արժևորողները ծաղկեպսակներ ու թարմ ծաղիկներ են դնում, հիշում նրա բարի գործերն ու ամենակարևորը՝ խորհում մանթաշովականության մերօրյա դասերի մասին։

Թեև ամենազոր ժամանակը մեր կյանքում շատ բան մոռացությամբ ծածկում է, բայց Մանթաշյանցի ազգանվեր գործը վաղուց դարձել է հայ գործարարի աշխատանքի, զորակցության և բարոյականության փարոսը։ Մանթաշյանցի հիշատակը հարգելով՝ ամեն հայ, առավել ևս գործարարը, իր ազգային արժանապատվությունն է վերահաստատում: Ահա նրա գերագույն պատգամը՝ «Հայ վաճառականներ, ձեր փառքի տունը, ուր անմահ կմնաք` ձեր տառապյալ հայրենիքն է: Հայոց կյանքն է այն պանթեոնը, ուր ձեր բարի հիշատակը պիտի պահվի Աստծո և մարդկանց առաջ իր համակ պայծառությամբ. ուրիշ թանգարաններում ձեր համար միայն արհամարհանք, մոռացության փոշի է պահված․․․»:

Օրվա խորհրդին համահունչ՝ Մանթաշյանցի արձանի հարևանությամբ գտնվող Սուրբ Աննա եկեղեցում կայացավ մեծ երախտավորի հիշատակին նվիրված սրբազան ծիսակատարություն։

Գործարարի օրվա առիթով ուղերձ է հղել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, որում մասնավորապես ասվում է՝ ««Գործարարի օրվա» խորհուրդն առավել քան պարտավորեցնող է։ Ներկայիս հրամայականն է, որ կրկնապատկված եռանդով շարունակենք գործարար այն ավանդույթները, որ ձևավորված են, բազմապատկենք մեր ջանքերը հայրենական տնտեսության վերականգնման ու հետագա առաջընթացի ուղղությամբ, հանդես բերենք հանրային պատասխանատվության քաջ գիտակցում ու նվիրում՝ հանուն Հայոց աշխարհի խաղաղ ու կայուն կյանքի, հայ ոգու ամրապնդման, վաղվա հզոր Հայաստանի․․․»։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ Տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center