Մահացել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նախագահ ՆՈՐԱՅՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

11 նոյեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես վշտացած է Միության նախագահության երկարամյա անդամ, Հայաստանի «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նախագահ Նորայր Խաչատրյանի մահվան կապակցությամբ և ցավակցում է Խաչատրյանների ընտանիքին ու հարազատներին։

Ծանր կորուստ է հայ գործարար համայնքի համար, ում տարեգրության դասական և ուսանելի էջերից մեկը Նորայր Խաչատրյանը գրեց համառ ու հետևողական աշխատանքով, բարձր քաղաքացիական զգացումով, անընդմեջ որոնումներով և եղած ձեռքբերումներով երբեք չբավարարվելու գործարարության ոսկե կանոններով։

Երբ 90-ականների սկզբներին Հայաստանում սկսվեց գործարարության ձևավորման առաջին փուլը՝ Նորայր Խաչատրյանը դարձավ հայաստանյան բիզնեսի առաջին ծիծեռնակներից մեկը։ Տասնամյակներ շարունակ նրա ղեկավարած «ԿԵՐԱՄԻԿԱ» և «ԻԴԵԱԼ» ընկերությունները հայաստանյան շուկայում ձևավորեցին նոր մտածողություն, կենցաղային նոր կուլտուրա ու ոճ, եվրոպական ճաշակ և ժամանակակից չափանիշներ կենցաղում։ Նա բիզնեսի նորարար էր և՛ իր գիտելիքներով, և՛ մտածողությամբ և՛ թե վարքականոնով։ «Կատարելություն ամեն ինչում» կարգախոսը նախ վերաբերում էր հեղինակին՝ քաղաքակիրթ բիզնեսի նորարար ու բարերար Նորայր Խաչատրյանին։

Բացառիկ համեստ բնավորությամբ՝ նա երբեք չհամակերպվեց իր անձի մասին որևէ գովազդին՝ իր բարերարությունները համարելով հոգու պարտք։ Երբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստերին Միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարում էր որևէ կարևորագույն դրամահավաքի և բարերարության մասին՝ Նորայր Խաչատրյանը առաջինն էր հարցնում՝ «Միանգամից ասեք մեր անելիքը՝ երբ և ինչքան․․․»։ Նա մշտապես օգնում էր հատկապես սահմանամերձ բնակավայրերին՝ սկսած պաշտպանական զորակցություններից մինչև պատմաճարտարապետական տաճարների հիմնանորոգումներով։

Իր ազնիվ ու ազգաշահ վաստակի համար արժանացել է պետական և Միության ամենաբարձր պարգևների, ինչի մասին համեստորեն լռում էր։

Նորայր Խաչատրյանը իր բացառիկ համեստությամբ, մեծ վաստակով և հայրենասիրության ու ընկերասիրության իր բնատուր առաքինություններով թողեց լուսավոր մի հետք․ իրոք որ՝ կատարելություն ամեն ինչում․․․


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center