ՀԱԳՄ անդամները 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար են հանգանակել «Բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին

09 հոկտեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի հաշիվներին փոխանցված հանգանակությունների գումարը հոկտեմբերի 9-ի դրությամբ կազմել է 1 մլդ 15 650 000 դրամ և 201 000 դոլար:

Հիշեցնենք, որ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին հանգանակություններ անելու կոչով սեպտեմբերի 28-ին դիմել էր հայ գործարար համայնքին։

Դրամական աջակցությունից բացի, միության անդամներն ամենատարբեր օժանդակություն են ցուցաբերում թե ճակատային գծին, թե թիկունքի համապատասխան կառույցներին․ դեպի Հայաստան ու Արցախ ուղևորվող մարդասիրական և տարբեր նշանակության բեռների փոխադրում, փոխադրամիջոցների, սննդամթերքի, դեղերի ու բժշկական պարագաների տրամադրում, կամավորագրված աշխատակիցների ընտանիքներին ֆինանսական աջակցություն, այլ տարաբնույթ օգնություններ։

Ըստ ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի՝ «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին արվող հանգանակությունները և տարաբնույթ աջակցման նախաձեռնությունները շարունակվում են։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center