ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ Է

21 սեպտեմբերի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայոց պատմությունը վկայում է, որ մեր ժողովուրդն իր նվիրական նպատակներն ու կամքը երբ զսպանակել ու լարել է Հայկ Նահապետի աղեղի պես, հաղթանակն անխուսափելի է դարձել։ Այդպես էր հատկապես բախտորոշ Սարդարապատի ժամանակ, նաև՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, երբ վայելեցինք Անկախության հանրաքվեի բերկրանքը, իսկ երկու օր հետո Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Այդ օրը մեր կամքը կրկին վճռեց, որ պետականության բարձրագույն արժեքը անկախությունն է։ Եվ անշուշտ անկախությունը նվաճելը խիզախություն է, իսկ այն պահպանելն ու պետականությունը հզորացնելը՝ հերոսություն։ Եվ հերոսանալու ռազմաճակատն այսօր տնտեսական դաշտում է, որի առաջին զինվորը գործարարն է, ով պետք է աշխատատեղ ու բարիք ստեղծի, հային Հայաստանում պահի, սահմանին՝ զինվորին, դպրոցում՝ աշակերտին․․․

Սիրելի գործարարներ, այսօր շատ են մարտահրավերները՝ հատկապես երկրի շրջափակումն ու չհայտարարված պատերազմը, ինչին գումարվեց նաև կորոնավիրուսի համավարակը։ Ժողովուրդը գոհունակությամբ է արժևորում ձեր լարված աշխատանքը, ինչի շնորհիվ դատարկ վաճառասրահներ չունեցանք, բնականաբար՝ նաև խուճապային իրավիճակ։ Դուք հնարավորինս պահպանեցիք մասնագետներին ու աշխատատեղերը՝ թեկուզև երբեմն նվազագույն վարձատրությամբ։

Քաղաքացիական բարձր գիտակցականությամբ զորակցում եք ինչպես Միության, այնպես էլ այլ կազմակերպությունների դրամահավաքներին՝ նորացնելով Մանթաշովականության բարի ավանդույթները։ Այսօր ժողովուրդը հատկապես ձեզ է նայում։ Քաղաքացիական պարտականությունից զատ՝ դա նախ մեծագույն պատիվ է։

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հանրաքվեի և անկախ պետականության հռչակման առթիվ և մաղթում խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, որ բոլորս լիարժեք վայելենք անկախության պտուղներները։

Աստված պահապան մեր աշխատասեր ու կառուցող ժողովրդին։

ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center