Կորոնավիրուսային վարակի կանխման լրացուցիչ միջոցառումեր

10 օգոստոսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս ունեցած հանդիպման ընթացքում, ի թիվս բարձրացված այլ հարցերի, անդրադարձ է եղել նաև այն լրացուցիչ միջոցառումներին, որոնք ձեռներեցները կորոնավիրուսային վարակի կանխման համար կարող են կիրառել աշխատատեղերում՝ ի լրումն պարետատան կողմից սահմանված կամ ընկերություններում գործնականում արդեն իսկ կիրառվող քայլերի։ Անսալով գործարարների այդ շահագրգիռ հարցադրմանը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը ՀԱԳՄ-ին տրամադրած տեղեկատվությամբ նախ կարևորել է զանգվածային միջոցառումների կազմակերպումից և մասնակցությունից ձեռնպահ մնալը։

Ըստ վիճակագրության՝ կորոնավիրուսային վարակի տարածման ամենահաճախ հանդիպող պատճառներից մեկը հենց զանգվածային հավաքներին մասնակցությունն է։ Վարակմանը նպաստում են նաև աշխատանքային ընդմիջումները, որոնց ընթացքում աշխատակիցներն ավելի անմիջական շփումների առիթ են ունենում։ ԱՆ մասնագետները հորդորել են նաև ընկերություններում զերծ մնալ գործընկերների հետ ձեռքսեղմումներից և գրկախառնություններից։

Մեծապես կարևորվում է աշխատատեղերում գրանցամատյանների վարումը, որտեղ ոչ միայն կարձանագրվեն աշխատակիցների հաճախումների և ջերմաչափումների տվյալները, այլև աշխատավայրից դուրս ունեցած նրանց շփումները, զանգվածային միջոցառումերին մասնակցության մանրամասները։

ԱՆ-ից ևս մեկ անգամ ընդգծել են աշխատատեղերում դիմակների կրման, ջերմաչափման, սոցիալական հեռավորության ապահովման, պարբերական ախտահանման պայմանների պարտադիր պահպանումը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center