«Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը»․ Արսեն Ղազարյան

25 հունիսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծում ներառված նոր դրույթները քննարկվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ հունիսի 24-ին կայացած հեռավար ընդլայնված նիստում։ Ընդգծելով բարեփոխման հրատապությունը՝ նախագահության անդամները ներկայացրեցին նաև իրենց դիտարկումներն ու մոտեցումները։ «Հարկային վարչարարության կատարելագործման հարցն օրախնդիր է։ Առավել ևս համավարակի պարտադրած պայմաններում՝ հարկային ոլորտում չպետք է մնա գործարարությանը խոչընդոտող որևէ խնդիր։ Ցանկացած հարց պետք է դառնա քննարկման առարկա և պատշաճ կերպով լուծում ստանա», - նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։

Միության նախագահը ներկայացրեց ՀԱԳՄ պատվիրակության՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ օրերս ունեցած հանդիպման արդյունքները, որին մասնակցել էին նաև ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատյանը։ Արսեն Ղազարյանը կարևորեց հանդիպման ժամանակ ձեռք բերված այն պայմանավորվածությունը, ըստ որի համանման հանդիպումները կրելու են պարբերական բնույթ՝ ըստ առանձին ոլորտների։ Նա Միության անդամներին կոչ արեց ակտիվ լինել այդ հանդիպումների օրակարգերը ձևավորելիս՝ ներկայացնելով հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Մասնավորապես՝ նախագահության նիստում ձևավորվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ առաջիկայում նախատեսվող հանդիպման օրակարգը։

Գործարաները քննության առան նաև Երևանի «Ֆիրդուսի» թաղամասի կառուցապատման շուրջ առկա կացությունը՝ ընդգծելով, որ ստեղծված ներկա իրավիճակում հարկավոր է ամենայնս խրախուսել ցանկացած ներդրումային ծրագիր։ «Հատկապես այս շրջանում ներդրումներ ներգրավելը մնում է տնտեսության վերակառուցման ելակետային քայլը, - շեշտեց Արսեն Ղազարյանը։ - Այդ առումով, բնականաբար, չենք կարող անտարբեր մնալ կառուցապատման այս ծրագրի իրականացման որոշ ձգձգումների նկատմամբ»։ Գործարարները, շեշտելով խնդրի կարևորությունը, հարկ համարեցին դիմել պատկան ատյաններին՝ պահպանելով քաղաքաշինական և պահանջված չափանիշները՝ ընթացք տալ լայնածավալ այս նախագծին։

Նիստում անդրադարձ եղավ նաև արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործընթացների անվտանգ կազմակերպման ընթացքին։ Կարևորելով սահմանված անվտանգության չափանիշների խստագույնս պահպանումը՝ գործարարներն ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքին, որ պատկան մարմինները երբեն անհարկի՝ ամենամանր բացթողման պարագայում կասեցնում են տնտեսվարողի գործունեությունը՝ հաճախ հաշվի չառնելով դրա սոցիալ-տնտեսական հետևանքները։

Նիստի օրակարգում էր նաև ՀԱԳՄ նոր անդամի ընդունելության հարցը՝ Միության շարքերը համալրեց «Գաջեգործ» ՓԲ ընկերությունը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center