ՀԱԳՄ առաջարկները տեղ են գտել ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության որոշումներում

27 մայիսի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 13-րդ հեռավար նիստում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացրել է փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Վերջինս մայիսի 26-ին կայացած ՀԱԳՄ նախագահության նիստում ամփոփելով կատարված աշխատանքները նշեց, որ հայկական կողմը բարձրացրել է ինը խնդիր, որոնք խոչընդոտում են բնականոն ապրանքաշրջանառությանը։ Մասնավորապես ներկայացվել են ավելացված արժեքի հարկի վերադարձին առնչվող այն տարաբնույթ խնդիրները, որոնք առաջանում են ներկրողների ու արտահանողների մոտ, տարանցիկ փոխադրումների գործընթացի հետ կապված բարդությունները։ Խնդիրներ են առկա նաև առաքումների ժամանակ ապրանքագրերի լրացման գործընթացներում։

Քննարկված բազմաթիվ հարցերի առնչությամբ նախագահությունը մի շարք որոշումներ է կայացրել, որտեղ տեղ են գտել նաև հայկական կողմի առաջարկները։ Քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր։ Մասնակիցներն արդյունաբերողների և գործարարների ազգային միություններին կոչ են արել ժամանակին ու առավել գործուն մասնակցություն ունենալ ԵԱՏՄ տնտեսական խորհրդում քննարկվող նախագծերի և կարգավորումների ձևավորման գործընթացներին։

ՀԱԳՄ պատվիրակը մասնակցել է նաև ԵԱՏՄ գործարար խորհրդի նախգահության նիստին նախորդած «Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործակցությունը որպես զարգացման կարևոր գործոն» թեմայով համաժողվին։ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած համաժողովում քննարկված հարցերի թվում եղել է նաև Եվրասիական տնտեսական միության հնգամյա ծրագրի նախագիծը, որին հայկական կողմը դրական գնահատական է տվել։ Ներկայացվել է նաև թագավարակի դեմ պայքարի ռուսատանյան փորձը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center