ՀԱԳՄ-ն առաջարկում է ժամանակավորապես չեղարկել գովազդային տուրքերը

17 ապրիլի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում իրենց գործունեությունը դադարեցրել են նաև արտաքին գովազդային ընկերությունները։ Իրավիճակից ելնելով՝ գովազդ տեղադրող պատվիրատու ընկերությունների գերակշիռ մասը դադարեցրել են իրենց պայմանագրերը և չեղարկել պատվերները, որի պատճառով ոլորտի բոլոր ընկերությունները կանգնել են ֆինանսական մեծ խնդիրների առջև՝ կապված աշխատավարձերի վճարման և հարկերի հետ: Խնդրի առնչությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը դիմել է ՀՀ կառավարություն՝ համապատասխան միջոցառումեր ձեռնարկելու առաջարկով։

Նամակում մասնավորապես նշվում է, որ առկա արտակարգ իրավիճակում ընկերությունները հնարավորություն չունեն ապամոնտաժելու արդեն իսկ եղած գովազդները, սակայն դրանց համար տեղական ինքնակառավարման և ավտոմոբիլային ճանապարհների մասով լիազոր մարմինները շարունակում են հաշվարկել գովազդի տեղական տուրք և ճանապարհային հարկ:

Ոլորտի ընկերություններին աջակցելու նպատակով ՀԱԳՄ-ն առաջարկել է դիտարկել ապրիլի 1-ից մինչև արտակարգ դրության ավարտը գովազդային տուրքերի և ճանապարհային հարկի վճարները զրոյացնելու հնարավորությունը, հակառակ դեպքում ընկերությունների մեծ մասը կկանգնեն ֆինանսական լուրջ խնդիրների առջև, ընդհուպ մինչև սնանկացում:

Նշվում է, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, տնտեսավարողներին աջակցելու նպատակով չեղարկել են գովազդային տուրքերը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center