«Փոխադրումների էական խնդիրներ չունենք»․ Արսեն Ղազարյան

16 ապրիլի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

- Պարոն Ղազարյան, կորոնավիրոսի համաճարակի այս շրջանում Հայաստանի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններն ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել:

- Բեռնափոխադրումների խնդիրները սկսվել են դեռևս մարտի սկզբներին, երբ ձնաբուքը 10-12 օր գրեթե անանցանելի էր դարձրել ճանապարհը, և մենք ունեցանք մեծ կուտակումներ թե արտահանման, թե ներկրման ուղղություններով: Ձնաբուքի ավարտից հետո արտակարգ իրավիճակի և կարանտինի կիրառման հետևանքով տարածաշրջանում առաջացավ երկրորդ տեխնիկական խոչընդոտը, որը շարունակվում է մինչ այսօր: Եվ ասել, թե Լարսում ունենք առանց խնդիրների բեռնափոխադրում, դեռ վաղ է: Բայց փոխադրումները չեն դադարում, պարզապես խնդիրն այն է, որ փոխադրման ժամկետն է երկարացել` եթե մինչև համաճարակը Երևանից Մոսկվայի տարածաշրջան հասնում էինք 3-4 օրում, հիմա մինչև Լարս տևում է 7-8 օր: Վրաստանի տարածքում կա կարանտինային ռեժիմ` վիրուսի տարածումը կանխելու նպատակով մեքենաները տեղափոխվում են հատուկ ուղեկցումով, իսկ երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտյան ժամը 6-ը մեքենաները կանգնում են հատուկ կայանատեղիներում: Լարսում կրկին վիրուսի և կուտակումների պատճառով ռուսական մաքսակետը աշխատում է շատ զգուշավոր ու դանդաղ, և փոխադրումները երբեմն տևում են 12-14 օր: Բայց եթե տարածաշրջանում ռեժիմները չփոխվեն,  Ռուսաստանն ու Վրաստանը նոր խստացումներ չմտցնեն, մեր բեռնափոխադրողներն արդեն ընտելացել են այս ռեժիմին: Վերջնական տեսքով բեռնափոխադրումների խաթարում չունենք:

- Ժամանակի երկարաձգումը բնականաբար թանկացնում է բեռնափոխադրման ինքնարժեքը:

- Ոչ էականորեն: Լրացուցիչ ծախսեր են առաջանում հիմնականում վարորդների գործուղման օրապահիկներն ավելացնելու առումով, բայց այս ընթացքում մենք ունեցանք վառելիքի գնի անկում թե ՌԴ-ում, թե  Վրաստանում, թե Հայաստանում, և դա փոխհատուցում է տարանցիկության երկարաձգմանը: Պարզապես տարանցիկության երկարումը խանգարում է ընդհանուր ավտոպարկի էֆեկտիվ օգտագործմանը: Բայց մեր ընկերությունը և մեզ հետ աշխատող մոտ մեկ տասնյակ խոշոր փոխադրողներ այսօր իրականացնում են իրենց պատվերները, և բեռնափոխադրման շուկայում գների թանկացում չկա: Անցած շաբաթ ավարտվեց «Կոկա-կոլա» ընկերության մի խոշոր մրցույթ, որին մասնակցել ենք, և մեր ներկայացրած գներն ավելի ցածր էին, քան համաճարակից առաջ էին: Այսօր մենք` բոլորս հասկացանք, թե ինչ է նշանակում ֆորս-մաժորային պայմանները, ու այդ պայմաններում անկանխատեսելի խոչընդոտների ու արգելքների առաջացումը: Բայց որպես թե փոխադրող, թե «Արդյունաբերողների և գործարարների միության» նախագահ, որը մշտապես տեղեկություն է ստանում տնտեսության տարբեր ճյուղերից, կարող եմ ասել, որ փոխադրումների էական խնդիրներ չունենք:

Մեր հիմնական խնդիրն այնն է, որ մեր արտադրական ընկերություններում կորոնավիրուսի տարածում և մարդկանց զանգվածային մեկուսացում չլինի, որը կարող է արտադրական ցիկլի խաթարում առաջացնել: Թե չէ փոխադրումների առումով նավահանգիստը սպասարկում է, բեռներն անխափան գալիս են: Տարանցիկ շրջանն է մի փոքր ծանր, կարծես 90-ականների սկզբի վիճակին հասանք, երբ Փոթիից Երևան ապրանքը հասնում էր 10 օրից ոչ շուտ:

- Իսկ ինչպե՞ս են ցորենի ներմուծման տեմպերը: Կարծիք կա, թե համաճարակի այս շրջանում կարող է ցորենի խնդիր ունենանք, որն էլ կառաջացնի հացի խնդիր:

- Առ այսօր դեռ խնդիր չկա: Մեր հիմնական շուկան, որտեղից մեր 4-5 խոշոր ներկրողները վերջին 3-4 տարիներին ցորեն են ներկրել, ՌԴ-ն է, պարզապես ԵԱՏՄ կանոնակարգերով ռեժիմ է սահմանվել, որ արգելվում է ցորենն արտահանել ոչ ԵԱՏՄ երկրներ: Մենք` որպես արդյունաբերողներ, կառավարությանն առաջարկել ենք, որ մեր խոշոր հացահատիկ ներկրողները նախկինի պես նավերով աշխատեն, պարզապես դրա ինքնարժեքը ՌԴ-ից մեքենաներով տեղափոխելու համեմատ 25-28 դոլարով կթանկանա: Առաջարկել ենք, որ կառավարությունն այդ տարբերությունը փոխհատուցի, որ կարողանանք գների աճ թույլ չտալ: Տնտեսության մեջ մեր հիմնական խնդիրը սպասարկման, տուրիզմի ոլորտներն են: Նաև գրեթե դադարել են էլեկտրոնիկայի և ռադիոտեխնիկայի ապրանքների պատվերները: Եթե մայիսի կեսերից այս ոլորտներն էլ արգելափակումից հանենք, մեկ ամսում ծավալները կվերականգնվեն:

- Ձեր տվյալներով կամ թեկուզ «Ապավեն» ընկերության օրինակով մարտ ամսին բեռնափոխադրումները որքա՞ն են նվազել:

- Մեր ընկերության օրինակով չեմ կարող օրինաչափություն ասել, մեզ մոտ ներմուծման 15-20 տոկոս անկում կա, արտահանման անկում չի եղել: Եռամսյակը նոր է ավարտվել, և վիճակագրական դեռ տվյալները չեն ամփոփել:

- Շուտով գյուղմթերքի արտահանման թեժ սեզոնն է գալու, և ի՞նչ խնդիրների առաջ են կանգնելու արտահանողները:

- Հիմնական խնդիրը լինելու է ոչ թե փոխադրումը, այլև շուկաների գնողունակությունը: Մեր գյուղմթերքի շուկայի 90 տոկոսը ՌԴ-ն է, այդ խնդիրը կարող է առաջանալ ՌԴ գնողունակությունից, Աստված չանի` ՌԴ տնտեսական անկումից կամ կոլապսից: Եթե այդ շուկան կարողանա իրեն պահել, մենք խնդիր չենք ունենա: Անգամ խմիչքը, որը կենսական նշանակություն չունի, բայց ՌԴ-ում վաճառքը 25 տոկոսով աճել է: Այսինքն ՌԴ-ում մեր խմիչքն առայժմ պահանջարկ ունի :

- Այսինքն համաճարակի այս օրերին ռուսները նստել են տանը և խմո՞ւմ են:

- Այո: Դա իրենց մոտ ազգային մշակույթ է: Խնդիրն այնն է, որ նրանց գնողունակությունը չընկնի, ռուբլին ավելի չարժեզրկվի, և մեր արտահանողները ֆինանսական մեծ կորուստ չունենան: Մեր արտահանողների պայմանագրերի զգալի մասը ռուբլով են կնքվում: Բայց հիմնական մտահոգությունը վիրուսի տարածումն է: ՌԴ-ից մեր հայրենակիցներին տեղափոխել են, և երկու հոգու պատճառով ողջ ինքնաթիռի ուղևորներն են վարակվել: Եվ շատ ուրախ եմ, որ հարևան Վրաստանը դեռ կարողանում է ավելի զուսպ թվերի մեջ մնալ: Թեև, որպես փոխադրող, ես կորուստներ եմ ունենում, բայց գոհ եմ, որ նման խիստ ուղեկցումներ են անում, և արդեն մեկ ամիս է, մեր վարորդները գնում-գալիս են, որևէ մեկը չի հիվանդացել:

- Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը հարց բարձրացրեց, որ Լարսի ռուսական անցակետում անհարկի ստուգումներ ու ձգձգումներ շատ են լինում: Ռուսական կողմն ի՞նչ լրացուցիչ խնդիրներ է առաջացնում:

- Երբ խոսում ենք դեպի ՌԴ ավտոմեքենաներով արտահանում-ներկրում իրականացնելու մասին, մեր Աքիլեսյան գարշապարը Լարսի անցակետի հավերժ չլուծվող տեխնիկական և վարչարարական խնդիրներն են: Ես մեր բոլոր կառավարություններին ասել եմ, որ դաշնային իշխանությունները շատ թույլ ազդեցություն ունեն Լարսի, Օսեթիայի իշխանությունների վրա: Եվ այդ անցակետը ոչ միայն տեխնիկապես է թույլ` լեռնային նեղ ճանապարհ է, թույլ է նաև վարչարարությունը` համակարգիչների աշխատանքը, մաքսավորների վարքագիծը, կոռումպացվածությունը, այսօր դրանց ավելանում են ստուգումներն ու ախտահանումները: Բայց այդ խնդիրները պայմանավորված են նաև ավտոփոխադրող ընկերությունների կազմակերպվածությամբ, կարգապահությամբ, նշված կանոնակարգերին ենթարկվելով: Այս ամենը թնջուկ է, որի մասին որքան էլ մենք բարձրաձայնում ենք, որքան էլ կառավարությունը ելքեր է փնտրում, դեռ պահպանվում է: Դրան գումարվում է նաև այն, որ նույն Լարսով Թուրքիայից մեծաքանակ ապրանք է արտահանվում դեպի ՌԴ և Միջին Ասիա: Եվ հերթերն այդպես են ավելանում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center