ՀԱԳՄ նախագահության հեռավար նիստը

07 ապրիլի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության ապրիլի 6-ին կայացած հեռավար նիստը քննարկվող խնդիրների լայն ու բազմաբնույթ շրջանակ ուներ։ Իրավիճակի թելադրանքով բոլոր հարցերն էլ օրախնդիր էին ու նաև հաճախ ոչ ստանդարտ լուծումներ պահանջող։

Նիստը վարող, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ գործարարության մտահոգություններն ու անելիքները հարկավոր է քննարկել և Կառավարության հետ համագործակցել նույն տրամաբանությամբ ու միմյանց լրացնող և շարունակող գործողություններով, որի համար նպատակահարմար է վերականգնել մասնավորապես Գործարարության աջակցման խորհուրդը։ Միաժամանակ հարկավոր է ստեղծել տնտեսական կառավարման առումով օպերատիվ շտաբ, նրանում ընդգրկել փորձառու տնտեսագետների, քանի որ խնդիրը վերաբերում է ինչպես գործատուներին, այնպես էլ աշխատողներին։ Նշվեց, որ առավել օպերատիվ կլինի, եթե նման քննարկումներին հրավիրվեն նաև կառավարության համապատասխան ներկայացուցիչները, որի դեպքում առանձին հարցեր հենց տեղում կունենան պատասխաններ։

Ինչպես նախորդ, այս նիստում էլ ընդգծվեց, որ այսօր շինարարության ոլորտում ընդգրկված են հիմնական մասնագիտություն չունեցող և օրավարձով աշխատող հազարավոր մարդիկ, ովքեր զրկվելու են ապրուստի միակ միջոցից։ Հետևաբար՝ բաց շինհրապարակներում հարկավոր է վերականգնել աշխատանքները՝ կառուցապատողների հետ կատարելով համապատասխան խորհրդատվություն։

Առանձին գործարարներ կարծիք հայտնեցին, որ պետք է կազմակերպել տեղական շրջանառության ծրագրեր, որի լավագույն օրինակը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ գյուղացիական տնտեսությունների միջոցով։ Հատկապես սահմանամերձ բնակավայրերի համար դա նաև ռազմավարական խնդիր է։

Նշվեց, որ Միությունը պետք է համապատասխան առաջարկությամբ հանդես գա առանձնացնելու որոշ պրոֆեսիոնալ ուսումնական հաստատություններ նոր աշխատանք որոնողների վերապատրաստումների համար։

Քանի որ բիզնեսին առնչվող պետական շատ հաստատությունները հատկապես անցել են էլեկտրոնային հաղորդակցությունների, ուստի արդյունավետ կլինի շատ գործընթացների ուղղորդող պարզեցումներ կատարել։ Միաժամանակ այնպիսի հնարավորություններ ստեղծել, որ գրավոր դիմողը կարողանա հետևել իր նամակի ընթացքին ու պատասխանին։ Արսեն Ղազարյանի ձևակերպմամբ՝ «Ստեղծել հետադարձ կապ»։

Իրավիճակի թելադրանքով շատ ձեռնարկություններ աշխատանքը դադարեցնելու պատճառով զրկվելու են հիմնական հասույթից ու կանգնելու են երկընտրանքի առջև՝ կամ պետք է կրճատումներ կատարել՝ զրկվելով դժվարությամբ հավաքագրած մասնագետներից, կամ էլ աշխատավարձի նվազեցում կատարել՝ պահպանելով կադրերը։ Այստեղ հարկավոր է խելամիտ ու ճկուն քայլեր կատարել։

Նախագահության նիստի ավարտին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը մասնակիցներն առաջարկեց ոլորտային առանձին խնդիրների վերաբերյալ գրավոր ներկայացնել հիմնավորված առաջարկություններ առաջիկա քննարկումների համար։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center