ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ ԵՆ

03 ապրիլի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Ժամանակը բազում փորձություններով երբեմն անակնկալի է բերում աշխարհի ժողովուրդներին ու պետություններին։ Հենց փորձության արժանապատիվ հաղթահարումն էլ դառնում է նրանց կենսունակության և հզորության ցուցիչը։ Եվ հերթական փորձության՝ կորոնավիրուսի հաղթահարումն այսօր նաև մեր պետության պատվի ու արժանապատվության խնդիրն է։ Այս մտահոգությամբ էլ ապրիլի 2-ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հեռավար նիստը․․․

Միության նախագահ Արսեն Ղազարյանը նախ ներկայացրեց իրավիճակի լրջությունը՝ «Եթե Ապրիլյան պատերազմը մեր ոգու փորձությունն էր, ու առաջին գծում հայ զինվորն էր, ապա այսօրվա փորձությունը սահման չունի և նրա զինվորը բժիշկն է, ոստիկանը, գործարարը, ուսուցիչը, հողագործը, բոլորս․․․ Հատկապես գործարարներս պետք է հնարավորինս պահպանենք աշխատատեղերը, կենսապահովման հիմնարկները, օգնության ձեռք մեկնենք հարազատ Կառավարությանը, որ նա էլ կարողանա զորակցի կարիքավորին, որ ճաք չտա մեր պետականության տաճարը։ Համապատասխան հիմնադրամներին մեր Միությունն ու շատ գործարարներ արդեն փոխանցումներ են կատարել և շարունակում են զանազան միջոցներով զորակցել․․․ Այսօր մենք պետք է մեր առաջնահերթ անելիքները ընդհանրացնենք, կոնկրետացնենք չափորոշիչները և հստակ առաջարկություններով դիմենք Կառավարությանը, որ միասնաբար խմբագրենք մեր անելիքները և բացառենք խուճապն ու տարերայնությունը․․․»։

Նախագահության անդամները հեռավար ներկայացրեցին առաջնահերթ անելիքները աջակցելու նախ բուժառողջապահական հիմնարկներին ու բեռնափոխադրողներին՝ նման դժվարին պայմաններում հանրապետությունը առաջին անհրաժեշտության պարենով ու ապրանքներով ապահովելու, այդ թվում նաև չարտերային ավիաչվերթերով ներկրում կազմակերպելու գործին։ Առանձին գործարարներ կարևորեցին, որ պետք է զորակցել Կառավարությանը մաքսիմալ աշխատատեղեր ստեղծելու, պահպանելու սպառողական շուկան, թույլ չտալու, որ հատկապես կենսապահովման հիմնարկները և կայացած ընկերություններ սննկանան։ Բնականաբար՝ բիզնեսը շղթայական կապի մեջ է։ Եթե մի օղակը շարքից դուրս է գալիս, ապա ամբողջ շղթան է խափանվում։ Այդ օղակում են հատկապես բանկերը, որոնք պետք է այս օրերին առավել ճկուն կազմակերպեն մասնավորապես վարկային տոկոսների մարման ժամանակ տույժ ու տուգանքների գործը։ Առաջարկներ եղան թույլատրելու նվազագույն ռիսկայնությամբ բաց շինհրապարակներում, ուր հազարավոր մարդիկ են ներգրավված, վերականգնելու աշխատանքները։ Առանձին գործարարներ նշեցին, որ Կառավարությունը պետք է զորակցի գյուղական բնակավայրերում կենսապահովման մինիարտադրություններ հիմնելու և փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, որը կմեղմի գործազրկությունը։ Դա իր հերթին կուժեղացնի նաև սահմանամերձ գոտիները։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նախագահության հեռավար նիստը իրեն հատուկ լավատեսությամբ ավարտեց՝ «Ես հավատում եմ հայ գործարարի ստեղծարար ուժին և բարերարության ավանդույթներին։ Որոշ ժամանակ անց բժիշկներին հավասարապես ժողովուրդը օրհնելու է նաև գործարարին, ով դժվարին պայմաններում միշտ էլ ժողովրդի հետ է»։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center