Զորակցություն մշակութային կյանքին

13 փետրվարի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

“Մեր օրերում մարզային բնակավայրերին զորակցությունը հիմնականում վերաբերում է տնտեսական բաղադրիչին, սակայն չանտեսենք մշակութայինը», - այս մտահոգությամբ էին փետրվարի 12-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն հերթական այց կատարել «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հիմնադրամի մշակութային ծրագրի ղեկավար Լիլիթ Գրիգորյանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ հիմնադրամը այդ ծրագրով մերձենում է պետական գործառույթներին, ինչը խրախուսելի է: Պարոն Ղազարյանը միաժամանակ ընդգծեց հուշագրի կնքման կարևորությունը՝ հավելելով, որ հիմնադրամը համակարգված է աշխատելու, որով կբացառվի միջոցների փոշիացումը:

Հովհաննես Ղազարյանը նշեց՝ «Հայաստանում կա 590 մշակույթի տուն, և բոլորն էլ այս կամ այն չափով հոգսեր ունեն: Մեր նպատակն է հնարավորինս զորակցել մշակութային կյանքին՝ սկսած մշակութային կյանքի աշխուժացումից՝ վերջացրած սանհանգույցների նորոգմամբ...»:

«Համայնքը ևս պարտավոր է մասնակի ներդրումներ կատարել՝ սկսած ֆինանսականից մինչև շիննորոգման աշխատանքներին ֆիզիկապես մասնակցելը»,- կարծիք հայտնեց Հիմնադրամի մշակութային ծրագրի ղեկավար Լիլիթ Գրիգորյանը:

ՀԱԳՄ փոխնախագահը խորհուրդ տվեց հատկապես ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ բնակավայրերը:

«Երևանի գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը գործի հաջողության գումարելիներից մեկը համարեց այն, որ պետք է զորակցել այն կառույցներին, որոնք որոշակի աշխատանքներ են կատարել, բայց տվյալ փուլում աջակցության կարիք ունեն, օգնությունը պետք է նպատակային և արդյունավետ լինի»:

Իսկ «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության նախագահ Արմեն Տեր-Տաճատյանը խորհուրդ տվեց մարզային բնակավայրերում գործը սկսել հատկապես մշակութային մթնոլորտի ձևավորմանը աջակցելուց, հաջորդ փուլում կակտիվանա երիտասարդների մասնակցությունը, և շատ բան իրենք կանեն:

Բոլորը համակարծիք էին, որ հատկապես մարզերում մշակութային կյանքին զորակցելու օրախնդիր է:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center