ԻՆՉ ԱՆԵԼ – 3

12 փետրվարի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը անցած մեկ տարում կազմակերպել է «Ինչ անել-1» և «Ինչ անել-2» գիտական հոդվածների ժողովածուներ և համանուն գիտագործնական խորհրդաժողովներ, որոնք միտված են ներկայացնելու Հայաստանի տնտեսության վերընթացի հայեցակարգային դրույթները և ուղիները: Նախատեսված է առաջիկայում կազմակերպել «Ինչ անել-3»-ը, որը վերավերելու է Հայաստանի կապիտալի շուկայի առկա խնդիրներին, կայացմանն ու զարգացմանը:

Փետրվարի 11-ին մայրաքաղաքի «Անի պլազա» հյուրանոցի սրահում կայացավ նախապատրաստական աշխատանքների համակարգող հավաքը: Միությունը հայտարարում է մրցույթ: Հաղթած աշխատության հեղինակը ստանալու է 200 000 դրամ պարգև, իսկ երկրորդ լավագույն արդյունքը հաղթած աշխատանքի հետ կտպագրվի ՀԱԳՄ և «Անտարես» հրատարակչության համատեղ հերթական ժողովածույում:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը հանդիպման սկզբում շեշտեց թեմայի կարևորությունը և ներկայացրեց առանձին մանրամասներ:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց՝ «Ուսումնասիրությունների տվյալներով համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը կապիտալ է, և կուտակումը հավասարաչափ չէ: Եթե կապիտալի կուտակում չի լինում, այն պետք է ներդրողներից բերել: Պետք է համագործակցենք միջազգային ինստիտուցիոնալ ինվեստորների հետ և բաժնետոմսեր թողարկենք...»:

Տնտեսական հայտնի գործիչ և Հայաստանում Ամերիկյան համալսարանի պաշտոնատար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ պետք է հստակեցնել՝ Մեր տնտեսությունը կապիտալի շուկայի պահանջ որքանո՞վ ունի, բաժնետոմսեր թողարկե՞լ թե ոչ, շատ կարևոր են առաջարկի և պահանջարկի համապատասխանության, ներդրողների պաշտպանվածության խնդիրները, ենթակառուցվածքների՝ մասնավորապես դեպոզիտարիայի կայացածության աստիճանը և այլն:

Բանկիրներից Գևորգ Մաչանյանը խոսեց շուկայի օրենքների ինքնակարգավորման հատկության մասին՝ «Շուկային կատալիզատորներ են հարկավոր, և այդ դերը կարող է ստանձնել պետությունը, որով արդյունքը ձնագնդու էֆեկտով կմեծանա...»: Բանկային ոլորտի մասնագետ Արա Օսիպյանը կարևորեց ներդրողների կրթվածության հարցը՝ «Նրանք ոլորտի օրինաչափությունները ամբողջությամբ չտիրապետելու պատճառով նախընտրում են հատկապես ավանդի տարբերակը»: «Հայէկոնոմբանկ»-ի սեփականատեր Սարիբեկ Սուքիասյանը նշեց՝ «Հայաստանում բացակայում է ֆինանսական գրագիտությունը, դա օրախնդիր պռոբլեմ է: Պետք է լրջորեն ներկայացնել բաժնետիրական ընկերությունների արդյունավետությունը»: Բանկային համակարգից Տիգրան Ջրբաշյանը շեշտեց՝ «Պետք է ճշտենք, թե ինչ ենք ուզում, ո՞րն է իրատեսականը, արհեստական բաներ պետք չեն: Հարկավոր է ստեղծել մեր հնարավորություններին և ավանդույթներին համապատասխան շուկա»:

«Արմենիավայն» ընկերության սեփականատեր Վահագն Մկրտչյանը նշեց՝ «Երբ տարիներ առաջ մտա գինեգործության ոլորտ՝ տեսա, որ 6000 տարվա գինի ունեցող երկիրը այսօր չունի գինեգործության ավանդույթ: Բիզնեսում գործարարության մշակույթը պետք է ձևավորվի»:

«Իմէքսգրուպ» ընկերության հիմնադիր նախագահ Նորայր Խաչատրյանը իր ասելիք հարցով ձևակերպեց՝ «Միայն շահույթի՞ համար ենք ուզում կապիտալի շուկան զարգացնել: Եթե դա արվում է տնտեսությունը զարգացնելու համար՝ դա ուրիշ բան է...»: «Մենյու գրուպ» ընկերության նախագահ Վահան Քերոբյանը պարզաբանեց՝ «Հայաստանի կապիտալի շուկայի անկատարությունը ինձ դարձնում է թույլ մրցակից հատկապես արտաքին շուկայում: Կապիտալի շուկայի կայացումը նվազեցնում է գործազրկությունը»:

Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, խոսելով արտագաղթի ու այլ խնդիրների մասին, մեկ նախադասությամբ բանաձևեց՝ «Իսկ «Ինչ անել-4»-ը պետք է լինի «Ինչ չանել»:

Որպես կապիտալի շուկայի կայացման կարևոր փաստարկ՝ բրոկեր Արամ Կայֆաջյանը հիշեցրեց՝ «ԱՄՆ-ի տնտեսական հզորությունը կապիտալի շուկայի վրա է հենված»:

Ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը ընդգծեց՝ «Արժետոմս ստեղծում են ներդրումային բանկերը: Հարկավոր է նման բանկ ունենալ»:

Մյուս բանախոսները ևս անդրադարձան հիշյալ թեմաներին, արտահայտեցին կարծիքներ ու տեսակետներ, որոնք արծարծվելու են պատրաստվելիք հոդվածներում:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ամփոփելով հանդիպումը, հոդվածները ներկայացնելու հստակ ժամկետներ նշեց, խոսեց կազմակերպչական այլ խնդիրների մասին:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center