Միջազգային ֆորում ԵԱՏՄ ազգային արժույթների թեմայով

07 փետրվարի 2020 | | Լուրեր, 2020
Թեգեր՝

Փետրվարի 7-ին մայրաքաղաքի «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «ԵԱՏՄ անդամ երկրների ազգային արժույթները: Գործնական աշխատանքի փորձ» թեմայով միջազգային ֆորում: Այն կազմակերպվել էր ՀՀ ֆինանսական և գործարար շրջանակներին ԵԱՏՄ անդամ երկրների ազգային արժույթներով աշխատելու գործնական հնարավորությունները և այդ ոլորտում Միջպետական բանկի կուտակած փորձը ներկայացնելու նպատակով: Ֆորումին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների կենտրոնական բանկերի, նախարարությունների, կոմերցիոն բանկերի, ներդրումային ընկերությունների, արդյունաբերողների և գործարարների միությունների, առևտրարդյունաբերական պալատների ներկայացուցիչները և այլոք:

Ֆորումին ելույթ ունեցավ և հայաստանի գործարարների հետաքրքրությունները ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա մասնավորապես նշեց՝ «Այսօր մենք քննարկում ենք մեզ համար բոլոր հարցերից կարևորագույնը և այդ առումով բարձր ենք գնահատում ԱՊՀ Միջպետական բանկի կողմից անցկացվող կոնֆերանսը Երևանում: Մենք հետաքրքրված ենք, թե ԱՊՀ անդամ երկրներիև հատկապես Եվրասիական միության երկրների միջև ապրանքաշրջանառության առավել ավելացման ինչ գործիքներ և նորարարական առաջարկություններ պետք է ներկայացվեն...»:

Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների և ծառայությունների շրջանառության արժութային կառուցվածքում ՌԴ երկկողմ հաշվարկներում գերակշռում է ՌԴ ռուբլին, իսկ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև երկկողմ առևտրաշրջանառությունում՝ ԱՄՆ դոլարը: Ազգային արժույթներով գործարքները թույլ են տալիս ներդրողներին և արտահանողներին նվազեցնել արտարժույթի փոխանակման հետ կապված ծախսերը, պաշտպանվել արտարժույթի փոխարժեքի տատանումներից, նվազեցնել ԱՄՆ դոլարից և Եվրոյից կախվածությունը ԵԱՏՄ անդամ երկրների միջև աապրանքաշրջանառությունում և այլն:

«Մենք ողջունում ենք ԱՊՀ անդամ երկրների ազգային արժույթով փոխադարձ առևտրի զարգացման ֆոնդի ստեղծման նախաձեռնությունը և առաջարկում ենք մտածել նաև այլ ֆինանսական գործիքների մասին,- շեշտեց պարոն Արսեն Ղազարյանը:-Այս ֆորումի անցկացումը նաև կարևորվում է նրանով, որ Միջպետական բանկը կազմակերպել է «Մոսկովյան ֆոնդային բորսայի օրեր Երևանում» միջոցառումը, որին Մոսկավյան ֆոնդային բորսայի և ռուսական ֆինանական ներդրումային ընկերությունները ներկայացնում են ռուսական շուկայի հնարավորությունները, ինչպես նաև առևտրային և ազգային արժույթի կազմակերպությունների փորձը...»:

Խոսելով այդ գործում ՀԱԳՄ-ի դերի մասին՝ պարոն Ղազարյանը նշեց՝ «Մենք նախապատրաստում ենք գիտագործնական կոնֆերանս «Կապիտալի շուկա: Իրականացման ուղիները և զարգացումը» թեմայով, ինչը նաև մեծապես առնչվում է քննարկվող խնդրին:

Մյուս բանախոսները ևս արտահայտեցին օրա թեմային առնչվող կարծիքներ ու տեսակետներ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center