ATN-ը հայտարարել է Համահայկական գործարար մրցանակաբաշխության դափնեկիրներին

26 դեկտեմբերի 2019 | | Լուրեր, 2019
Թեգեր՝

ATN Համահայկական առևտրի պալատը, որը նաև ծանոթ է որպես Հայկական առևտրային ցանց (Armenian Trade Network – Global Armenian Chamber of Commerce), վերջերս հրապարակել 2019-ին իր կողմից արժանացած Համահայկական գործարար գերազանցության մրցանակակիրների անունները:

ATN-ի երկամյա մրցանակները տրվում են հայազգի չորս նշանավոր գործարարների հետևյալ դասակարգերում՝ Համաշխարհային նվաճում մրցանակ, Հայաստանի գործարար գերազանցության մրցանակ, Հայաստանում լավագույն ներդրող մրցանակ և Տարվա լավագույն գործարար մրցանակ: Թեկնածուներին առաջադրում են ATN-ի անդամ կազմակերպությունները տարբեր երկրներից՝ հիմնված նրանց ձեռքբերումների վրա, որոնք պետք է արտացոլեն օրինակելի գործարար և համայնքային արժեքներ։

ATN 2019 Համաշխարհային ձեռքբերում անվանակարգում մրցանակին արժանացել է Հովհաննես Ավոյանը, ով 2011-ին հիմնադրել է PicsArt սոցիալական հարթակը, որն այժմ ավելի քան 130 միլիոն ակտիվ օգտատեր ունի աշխարհով մեկ և ապահովում է մոտ 400 աշխատատեղ։ Ընկերության թիրախն է հատել 1 միլիարդ օգտատերի սահմանագիծը։ Հայաստանում Ավոյանի նախաձեռնությունները նպաստում են արհեստական բանականության ոլորտի զարգացմանը: Նա նույնպես ներդրումներ է կատարում կրթության մեջ, որպեսզի ՏՏ ուսուցման մասնագետները կարողանան մրցել միջազգային շուկայում։

ATN 2019 հայաստանյան ներդրող անվանակարգում մրցանակակիրն է «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը: Նա Միացյալ Նահանգներում ունի 35 պատենտ, ինչպես նաև՝ 4 գրքերի և 350 ցիտված հոդվածների հեղինակ է։ 1999-ից անդամակցում է IEEE-ին, 2005-ին արժանացել է Industrial Pioneer Award հեղինակավոր մրցանակին, իսկ 2006-ին արժանացել է IEEE Hans Karlsson Award մրցանակին։ «Սինոփսիս Արմենիա»-ն, անընդհատ ընդլայնելով իր գործունեությունը, այժմ աշխատանքով ապահովում է ավելի քան 600 ինժեների և պատրաստվում է տարեկան մեծացնել այդ թիվը 100-ով։

ATN 2019 հայաստանյան գործարար գերազանցության անվանակարգում մրցանակը ստացել է Մենյու Գրուփ-Մենյու Գրուփ UK հիմնադիր Վահան Քերոբյանը։ Երիտասարդ այս ընկերությունը կարճ ժամանակվա ընթացքում արձանագրել է զգալի հաջողություններ: Այժմ աշխատում է 15 քաղաքներում Հայաստանի, Վրաստանի և Բելառուսի մեջ, ինչպես նաև՝ համագործակցում ավելի քան 1500 ռեստորանների հետ՝ ապահովելով հարյուրավոր աշխատատեղեր։ ԱՊՀ երկրներում այն երկրորդն է իր պատվերների քանակով։

ATN 2019 Տարվա առանձնահատուկ գործարար անվանակարգում մրցանակակիր է հայտարարվել նշանավոր արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանը: Որպես Լատինական Ամերիկայի ամենահաջողակ գործարարներից մեկը նրա գործունեությունը ծավալվում է տարբեր ոլորտներում և երկրներում։ Հայաստանում ընկերությունը ներդրել է մոտ 600 միլիոն դոլար՝ օդանավակայանների, գյուղատնտեսության, բանկային և այլ ոլորտներում՝ ստեղծելով մոտ 6000 աշխատատեղ։

2019-ի ATN գործարար մրցանակակիրները ներկայացվել են հատուկ արարողության ընթացքում, որը հաջորդել է հոկտեմբերին կայացած ATN Հայաստան-սփյուռք գործարար կապերի զարգացման 4-րդ խորհրդաժողովին ավելի քան 20 երկրներից ժամանած Սփյուռքահայ պատվիրակների, ինչպես նաև բարձրաստիճան հյուրերի, այդ թվում՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ներկայությամբ։

ATN-ը միակ միջոլորտային համահայկական գործարար կազմակերպությունն է, որ ներառում է 17 գործարար միություններ՝ 13 երկրներում։ Կազմակերպության նպատակն է վերակառուցել հայկական դարավոր առևտրային ցանցերը՝ նպաստելով նոր գործարար կապերի առաջացմանը և ստեղծելով նոր հարթակ սփյուռքի և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների միջեւ՝ գիտելիքների և փորձի փոխանակման, ինչպես նաև՝ Հայաստանի եւ Արցախի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center