ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՏՈՆԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ

26 դեկտեմբերի 2019 | | Լուրեր, 2019
Թեգեր՝

Սիրելի հայրենակիցնե՛ր, անսահման սիրով ու բերկրանքով շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը․․․ Նոր տարին Երկիր մոլորակի ու նաև մեր հոգու նոր տարեփուլ է և լավագույն ակնկալիքների տարեսկիզբ: Տիեզերական հավերժության ընդամենը մեկ ակնթարթն է տարին, որը մենք պետք է նորացնենք, մեր լավագույն գործերով իմաստավորենք՝ ժամանակի հավերժությանը թողնելու մեր ժողովրդի ստեղծարար ոգով ու անկոտրում կամքով վերակերտվող Հայրենիքը:

Սիրելի գործարարներ, մեր պետության առաջին վերակերտողը հենց մենք եք: Հայ զինվորը պաշտպանում է հող հայրենին, հայ մայրն ու մանուկը այդ հողը դարձնում են սրբազան օրորոց, հայ մտավորականը՝ Հայրենիք, իսկ մենք կառուցում և պահում եք այդ տունը, որում ապրում են զինվորը, մայրն ու մանուկը, ուսուցիչը, բժիշկը, գիտնականը, սիրելի թոռան համար քաղցրավենիք թոշակով գնող տատն ու պապը, արժանապատիվ աշխատավարձ ու բարեկեցիկ կյանք ակնկալող այսօրվա նոր երիտասարդը, որն առավել քան վճռական է ու համոզված իր բարենորոգ քայլերի մեջ...

Սիրելի գործընկերներ, այսօր մեր պայքարը տնտեսական դաշտում է, և գործարարներս մեր երկրի շենացման ու պետականության հզորացման զինվորներն ենք: Ամեն նոր գործատեղ մի ընտանիքի համար Հայրենիքում մնալու երաշխիք է, առավել ևս սահմանամերձ գոտում: Մենք պետք է ժամանակին համընթաց քայլենք, մեր ժողովրդի ստեղծարար մտքի ու ոսկեձեռիկ շնորհները աշխարհին ներկայացնենք... Չէ որ հազարավոր տարիներ հայ գործարարները եղել են Երկիր մոլորակի Հյուսիսն ու Հարավը, Արևելքն ու Արևմուտքը իրար սիրով ու բարությամբ մերձեցնող ամենաազնիվ վաճառականները: Անաղարտ պահենք հայ գործարարի հազարամյա բարոյական նկարագիրը: Դա և՛ հոգու պարտք է, և՛ մեզ համար բարերարությունը խորհրդանշող Մանթաշովականության երախտագիտության արժանապատիվ վարձք...

Այսօր մենք դժվարին և պատասխանատու օրեր ենք ապրում, և առանձին երկմտողներ ցավոք հաճախ կրկնում են՝ «Հույսը վերջում է մեռնում...»։ Հիշեք՝ հույսը երբե՛ք չի մեռնում, հենց այդ հզոր հավատն է հազարամյակներով պահել մեր ժողովրդին։ Միշտ վառ պահելով այդ հույսը՝ շարունակենք մեր պատմական երթը և հզոր Հայրենիք կտակենք մեր սերունդներին...

Թանկագին հայրենակիցներ, մաղթում եմ բոլորիդ հոգով ու մարմնով առողջ կյանք, սթափ ու ճկուն միտք, բարի կամք և հույսն ու հավատը միշտ արթուն պահող լավատեսություն․․․

Ապավինենք իրար, և Աստված մեզ զորավիգ կլինի․․․

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ․․․

ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center