Հայ-չինական կապեր

23 նոյեմբերի 2017 | | Լուրեր, 2017

Նոյեմբերի 17-ին Չինաստանի Ժողովրադական Հանրապետության Շանդոնգ նահանգի Չինդաո քաղաքում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասերյանի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Ռուբեն Կոպյանի, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, ի դեմս ՉԺՀ-ում լիազորված անձ Արթուր Եգորյանի և «Գոտի և Ճանապարհ Համագործակցության Նորարարական կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել են Հայաստանի Հանրապետության համագործակցության գրասենյակի հիմնադրման և աջակցության ցուցաբերման մասին պայմանագրեր:

Նախաձեռնության նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկված զարգացման ծրագրի իրականացման գործընթացը և նպաստել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի կողմից առաջարկված «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

Ստորագրված պայմանագրերի համաձայն չինական կողմը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին Գոտի և ճանապարհ համագործակցության Նորարարական կենտրոնում 5 տարի ժամկետով տրամադրում է հայկական արտադրության ապրանքների և ծառայությունների ցուցադրման և ներկայացման համար հարմարեցված տաղավարներ և համապատասխան գրասենյակային տարածքներ:

Կենտրոնի և ՀՀ համագործակցության գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 30-ին: Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 150 բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում են Չինդաոյի քաղաքապետը, Շանդոնգ նահանգի կառավարության և Չինդաո քաղաքապետարանի բարձրաստիճան այրերը, ինչպես նաև նահանգի հարուստ և բազմաոլորտ տնտեությունը ներկայացնող գործարարներ:

 

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center