Հայկական գինին թնդանում է...

30 սեպտեմբերի 2017 | | Լուրեր, 2017

Հայկական գինին Հայոց սրբազան հողի, Արևի, մեր լեռնաշխարհի անմահական ջրի, հայ շինականի արարող ձեռքի, ազնիվ մտքի ու հոգու բարության և անսահման ջերմության ներդաշնակությունն է... Ասել է թե՝ Հայաստան աշխարհը... Հայաստանյան ոչ մի արտադրանք այնքան հայկական չէ, ինչքան հայկական գինին... Նրանում առնվազն 6000 տարվա հայոց առասպելների խորհուրդը կա, ինչը սրբորեն պահել են հինավուրց քարանձավների շուրթերը... Եվ դա հայեցի բարբառում է որպես պատմության դասագիրք, որպես մեր վաղնջական ինքնության խորհրդանիշ... Գինին մեր սերն է, և առանց հայկական գինու Հայոց կերպարը շատ թերի կլիներ...

Եվ այս ամենը սրբազան մի առաքելությամբ ազնվական շուքով աշխարհին ներկայացնելու ակնկալությամբ համասեփականատերեր Վահագն Մկրտչյանը և Վարդգես Վարդանյանը հիմնադրեցին «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գինեգործական ձեռնարկությունը, որը մեր գինեգործական դարավոր ավանդույթների և նորօրյա նվաճումների յուրօրինակ համադրություն է, անմահական գինու պահոց ու նրա անկրկնելի պատմության հազվագյուտ Մատենադարան բառիս իսկական իմաստով, ինչի մասին վկայում են նաև միջազգային բազմաթիվ մեդալներն ու պատվավոր մրցանակները...

Հայաստանյան այս բիզնեսի մերօրյա նվաճումներին մեկ անգամ ևս ծանոթանալու և նրա առաջավոր փորձը ոլորտի մյուս ընկերություններին ներկայացնելու ակնկալությամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամները այցելեցին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գտնվող «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարան: Համասեփականատեր Վահագն Մկրտչյանը այնքան մանրամասն ու հյութեղ ներկայացրեց իրենց գործարանի գինիների բացառիկ համն ու բույրը, արժեքավորությունը, որ մասնակիցները ակամա հաճելի համտեսի առաջարկ արեցին: Միության նախագահ Արսեն Ղազարյանը պատկերավոր բնութագրեց այս ընկերությանը՝ «Հայաստանյան ոլորտի լիդեր, որը հպարտորեն քայլում է աշխարհի հզորների հետ առաջին շարքում»...

Վահագն Մկրտչյանի հավաստմամբ՝ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարանը ունի այնպիսի նորոգույն սարքավորումներ, որոնք կան աշխարհի շատ քիչ ձեռնարկություններում: Իսկ արտահանման աշխարհագրությունը նույնպես խոսուն է:

Այս ընկերությունում աշխատել և շարունակում են գործել աշխարհի գինեգործական առաջավոր երկրների բարձրակարգ մասնագետներ՝ մասնավորապես Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և այլք:

Մի քանի ժամ շրջելով գինեգործության թանգարան հիշեցնող այս ձեռնարկությունում՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամները մեկ անգամ ևս համոզվեցին, որ Հայաստանի տնտեսության հզորացման միակ ճշմարիտ Արքիմեդյան հենման կետը աշխարհի քաղաքակիրթ բիզնեսին համընթաց քայլելն է:

Իսկ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերությունը ծննդյան օրից հենց այդ ճանապարհին է...


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center