ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

24 նոյեմբերի 2016 | | Լուրեր, 2016

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահությունը քննարկել է ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի կողմից (ՏՄՊՊՀ) «Երևանի գարեջուր» ընկերությանը 110 միլիոն դրամի չափով տուգանելու մասին որոշումը և անհրաժեշտ է համարում հայտարարել հետևյալը՝

ՀՀ ՏՄՊՊՀ որոշման քննարկումը մեզ հիմք է տալիս պնդելու, որ այն զուրկ է բովանդակային ծանրաբեռնվածությունից, իսկ դրա որոշ դրույթներ պարզապես հակասում են շուկայի տրամաբանությանը:

Մասնավորապես, դժվար է հասկանալ, թե խիստ մրցակցային դաշտում ապրանքի գնի բարձրացումը (ինչը ենթադրում է բյուջեյի լրացուցիչ մուտքեր) ինչպես կարելի է դիտարկել որպես գերիշխող դիրքի չարաշահում: Հասկանալի չէ նաև, թե ինչ չափանիշներով  է հանձնաժողովը ապրանքի գնի բարձրացումը դիտարկում որպես չհիմնավորված՝ դրանով իսկ սահմանափակելով տնտեսվարող սուբյեկտի իրավունքները գնային քաղաքականության իրականացման հարցում:

Լուրջ տարակուսանք են առաջացնում նաև Հանձնաժողովի գործելաոճը, դրան անհրաժեշտ թափանցիկության պակասը:

ՏՄՊՊՀ-ի որոշման վերլուծությունը մեզ հիմք է տալիս նաև հայտարարելու, որ լուրջ փոփոխությունների կարիք ունի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը՝ բացառելու համար այնտեղ առկա իրարամերժ դրույթներն ու տարընթերցումի հնարավորութունը, ինչը, փաստորեն, ցանկության դեպքում, կարող է օգտագործվել միակողմանի և կամայական որոշումների կայացման համար:

Կարծում ենք, որ քննարկվող որոշման ընդունումը անարդարացիորեն հարվածում է ներքին և արտաքին շուկաներում ճանաչում ձեռք բերած ընկերության վարկանիշին և հակասում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հռչակված պետություն-բիզնես փոխհարաբերությունների ձևավորման սկզբունքներին:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հույս է հայտնում, որ Հանձնաժողովը կկասեցնի որոշման ընդունումը և կձեռնարկի մասնագիտական թափանցիկ քննարկումներ՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահություն

23.11.2016թ.


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center