ՏՀՏ գործատուների նորաստեղծ միություն

24 նոյեմբերի 2015 | | Լուրեր, 2015

Նոյեմբերի 23–ին «Կոնգրես» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների նորաստեղծ միության համար և՛ մեկնարկ էր, և՛ անցնելիք ճանապարհի կանաչ լույս։ Նպատակը առավել քան պարզ է՝ ներկայացնել և պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը։ Այդ մասին լրագրողներին հանգամանորեն պատմեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, «Յունիքոմփ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը և գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը։

«Հաշվի առնելով Հայաստանում առկա ներուժը՝ Միությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցական և բուհական կրթությանը՝ ձեռնարկելով հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ։ Սատարելու և իրականացնելու ենք գիտության և արտադրության մերձեցմանն ու սերտաճմանն առնչվող ծրագրեր...», – նշեց Արմեն Բալդրյանը։

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կարևորեց նաև միջազգային ասպարեզում Հայաստանի վարկանիշի բարձրացմանը, միջազգային օլիմպիադաներին և բազմաբնույթ ծրագրերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը, ինչպես նաև նորաստեղծ գործատուների միության նախաձեռնություններում միջազգային կազմակերպությունների ներգրավմանը վերաբերող խնդիրները։

«Նորաստեղծ միությունը նպատակամիտված է համագործակցելու տնտեսության տարբեր ոլորտների, հասարակական և կրթական կառույցների հետ ՝ ապահովելով այդ ոլորտների առավել արդյունավետ զարգացումը»,– հավելեց Արսեն Ղազարյանը։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը սիրով միանում է բոլոր շնորհավորանքներին և ակնկալում, որ նորաստեղծ միությունը իր արժանավայել խոսքը կասի Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ազգանպաստ գործում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center