ՀԵՐԹԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՏՄ-ՈՒՄ

07 սեպտեմբերի 2015 | | Լուրեր, 2015

Սեպտեմբերի 1–ին Մոսկվայում կայացավ Եվրասիական Տնտեսական Միության տնտեսական ինտեգրացման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ԵՏՄ կոլեգիայի անդամ – նախարար Տատյանա Վալովայան։ Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ՀԱԳՄ խորհրդի անդամ, «ՄԱԼԿԱ–ԱՄԻԴ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նախագահ Արտավազդ Յախշիբեկյանը և Հայաստանից տեսակոնֆերանսային ուղիղ կապով ՀՀ փոխվարչապետի գլխավոր խորհրդական Հովհաննես Ազիզյանը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությամբ նիստի օրակարգում ընդգրկվել էին մեր բիզնես հանրությանը հետաքրքրող բազմաբնույթ խոչընդոտների վերացման հարցը։

Նիստում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը մասնավորապես մսամթերքների արտահանման խոչընդոտների վերացման խնդիրը ներկայացնում է երեք ենթահարցերով՝ Մսամթերք արտահանող ընկերությունների ռեեստրի հարցը, Սառը մսամթերքի արտահանման հարցը և երրորդը՝ Վրաստանի տարածքով մսամթերքների տարանցիկ տեղափոխման հարցը։ Առաջին բաղադրիչով նշվեց, որ ռեեստրի կազմած ժամակարգում մեր պատկան մարմինները լիովին չեն պաշտպանել ԵՏՄ պահանջները։ Այդ առումով անհրաժեշտ է այս ամսվա ընթացքում վերացնել հիշյալ թերությունները, որից հետո ռեեստրում ընդգրկված ընկերությունները իրավունք կունենան արտահանում կատարելու ԵՏՄ տարածք։ Երկրորդ ենթահարցի՝ սառը ապխտած մսամթերքի՝ երշիկեղենի, բաստուրմայի և սուջուխի արտահանման արգելքի վերաբերյալ։ Քանի որ 2007–2008 թվականներին մեր հանրապետությունում գրանցվել էին կենդանիների համաճարակային հիվանդությունների դեպքեր, Ռուսատանն արգելել էր ջերմային մշակման չենթարկած մսամթերքի ներկրումը։ Եվ քանի որ Հայաստանը ժամանակին չէր ներկայացրել իրավիճակի կարգավորման վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիա, հետևաբար արգելքը ուժի մեջ էր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սեպտեմբերին ներկայացվի համապատասխան ինֆորմացիա իրավիճակի վերաբերյալ։ Երրրորդ ենթահարցին վերաբերող արգելքը արդեն հանված է, և այսօր մեր արտահանողները իրավունք ունեն Վրաստանի տարածքով ավտոմեքենաներով մսամթերքներից պատրաստված արտադրանքը արտահանել ԵՏՄ տարածք։

Երկրորդ հարցի՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի տեղափոխման վերաբերյալ զեկուցեց ՀԱԳՄ նախագահության անդամ, «ՄԱԼԿԱ–ԱՄԻԴ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նախագահ Արտավազդ Յախշիբեկյանը։ Նա մասնավորապես նշեց, որ եթե այդ խնդրի վերաբերյալ անհրաժեշտ կարգ չսահմանվի, ապա դա լուրջ պրոբլեմներ կարող է առաջացնել։ Քանի դեռ ներկայումս շրջանառության մեջ է «Մաքսային միության մաքսային միացյալ տարածքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ իրականացվող գործարքների առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագիծը, պայմանավորվածություն ձեռք բերվեց խնդրի վերաբերյալ մեզ անհրաժեշտ դրույթները ներառել այդ նախագծում և ապա ներկայացնել քննարկման։

ՀՀ փոխվարչապետի գլխավոր խորհրդական Հովհաննես Ազիզյանը տեսակապով հավաստիացրեց, որ նշված բացթողումները ընթացիկ ամսում վերացվելու են։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը հերթական նիստը դրական արժևորեց՝ ընդգծելով, որ հայաստանյան առաջարկությունները ԵՏՄ ատյաններում արժանանում են պատշաճ ուշադրության և հաճախ դառնում քննարկումների օրակարգային հարց։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center