' /> Հոսանքի թանկացումը տագնապի մեջ է գցել նաև հայ գործարարներին - Umba.am

Հոսանքի թանկացումը տագնապի մեջ է գցել նաև հայ գործարարներին

30 հունիսի 2015 | | Լուրեր, 2015

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումը տագնապ է մեծ դժգոհություն է առաջացրել նաև հայ գործարարների շրջանում: Այս մասին Slaq.am-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նշենք, որ դեռևս հունիսի 2-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն էր տարածել, որում իր բացասական դիրքորոշումն էր հայտնել հոսանքի թանկացման վերաբերյալ' նշելով դրա բացասական հետևանքները:

- Պարո'ն Ղազարյան, ինչ է սպառնում հոսանքի սակագնի թանկացմամբ հայ գործարարներին:
- Հոսանքի սակագնի թանկացմամբ կբարձրանան նաև տեղական արտադրության ապրանքների գները, քանի որ ապրանքի ինքնարժեքի մեջ կա էլեկտրականության օգտագործման չափաբաժին, ինչն էլ իր հերթին կգցի ապրանքների մրցունակությունը: Այս պայմաններում պետք է հասկանալ, թե ունենալով էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը Եվրասիական միության անդամ երկրների մեջ, ինչի հաշվին ենք բարձրացնելու մեր առանց այդ էլ անբավարար մրցունակությունն այդ նույն շուկայում:

- Կարող եք կանխատեսել, թե հոսանքի սակագինը 6.9 դրամով բարձրացնելը որքանով կազդի ապրանքների գնագոյացման վրա:
- Դժվար է հստակ գնահատականներ տալ, որովհետև կան էներգակիր ոլորտներ: Եթե պայմանական ընդունենք, որ հոսանքի թանկացումը 3-4 տոկոս է, ապա այս դեպքում ևս հաշվի առնելով շուկայում մեծ մրցակցությունը դա համարում ենք էական:

- Ստեղծված իրավիճակում ինչպես է պատրաստվում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն աջակցել ՀՀ կառավարությանը:
- Մենք պատրաստ ենք աջակցել ինչպես խորհրդատվության տեսքով, այնպես էլ ՀԷՑ-ում միջազգային աուդիտորական ընկերության կողմից աուդիտ իրականացնելու հարցով' այդ ընկերությանը ֆինանսավորելով:

Աուդիտի առումով մեզ հետաքրքիր է հասկանալ նաև ծախսերում ինքնարժեքի վրա ազդող տարբեր ծառայությունների կոմպոնենտների իրական արժեքը' ձեռք բերվող սարքավորումները, ներդրվող լարերը, կաբելները, շուկայական գնում նրանց իրական արժեքը և այլն:

- Ստեղծված իրավիճակում ինչ այլընտրանքային լուծում է առաջարկում Հայաստանի արդյունաբերողների և գործարարներ միությունը:
- Մենք գտնում ենք, որ հոսանքի սակագնի բարձրացումն անընդունելի է, քանզի այն կբերի թե սոցիալական ծանր հետևանքների ինչպես ազգաբնակչության, այնպես էլ արդյունաբերողների մոտ: Ես կառաջարկեի գոնե 6 ամսով էլ կասեցնել հոսանքի թանկացումը, լուրջ ձևով ուսումնասիրություններ կատարել, ֆինանսական օժանդակություններ փորձել ներգրավել, հասկանալ, թե ինչպես կարելի է բարեփոխել էներգոհամակարգը:

Պարզ չէ նաև, թե մենք ինչու ենք հանդուրժում Հայկական ԱԷԿ-ի արդեն ռիսկային դարձած հետագա շահագործումը (որն ընդամենը 5.7 դրամ սակագնով ապահովում է երկրի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40% -ից ավելին), եթե սպառողին այդ նույն հոսանքը պետք է հասնի մոտ 10 անգամ բարձր գնով: Ինչու ենք հանդուրժում երկրի էկո համակարգին վնասող շուրջ 150 փոքր ՀԷԿ-երի առկայությունը:

Վերջին հաշվով հասկանում ենք, որ 2015-ը տնտեսական վերադասավորման և սպասելիքների տարի է, գոնե այս տարի հոսանքի թանկացումն անընդունելի է:

- Այս օրերին Բաղրամյան պողոտայում տեղի են ունենում հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիաներ: Արդյոք գործարարները ևս մասնակցում են այդ ակցիաներին:
- Մեր այսօրվա երիտասարդ սերնդի բողոքի ակցիան բացառիկ է, և սխալ եմ համարում հասարակական կազմակերպություների կամ կուսակցությունների միջամտությունը դրանց: Մենք այդ ակցիաներին մասնակցում ենք որպես անհատներ, քաղաքացիներ:

- Ըստ Ձեզ, կարող են այս ակցիաները ազդեցություն ունենալ հոսանքի թանկացման որոշման մեջ:
- Հույս ունեմ, որ կունենան, որովհետև պետությունն իր հասարակության դրսևորումն է, և հասարակական կարծիքը պետք է ազդի պետության որոշումների կայացման վրա:

Slaq.am - Լրատվական աղբյուր


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center