ԱԷԿ-ը էլեկտրաէներգիան տալիս է 5,7 դրամով, իսկ այն սպառողին հասնում է մոտ 10 անգամ բարձր գնով

02 հունիսի 2015 | | Լուրեր, 2015

Ինչու ենք հանդուրժում Հայկական ԱԷԿ-ի արդեն ռիսկային դարձած հետագա շահագործումը (որն ընդամենը 5.7 դրամ սակագնով ապահովում է երկրի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40% -ից ավելին), եթե սպառողին այդ նույն հոսանքը պետք է հասնի մոտ 10 անգամ բարձր գնով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարաների (գործատուների) միությունը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Էլեկտրաէներգիայի սակագնի ամենամյա ավանդույթի վերածվող բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում:

Ցավոք, արդարանում են այն մտավախությունները, որոնք այս հարցի կապակցությամբ վերջին տարիներին բազմիցս հնչեցվել են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից:

Թե 2013, թե 2014-ին էլեկտրաէներգիայի թանկացման պատճառների մեր գնահատականերին կառավարության արձագանքը սահմանափակվեց համապատասխան պրոֆիլային կառույցների անլուրջ պատասխան գրություններով: Արդյունքում ստացանք այն, ինչը միանգամայն կանխատեսելի էր' պատկերի հայելային կրկնություն 2015թ-ին: Միակ տարբերությունն այն 4.0 մլրդ. դրամն է, որով «Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցեր» առեւտրային ընկերության 2015թ. ֆինանսական ճեղքվածքը աճեց 2014թ. համեմատ:

Ցավոք, կարծես թե կրկնվում է նաեւ այս հարցում կառավարության մոտեցումը, այն է' հարմարվել «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի տնտեսական անթույլատրելի վարքագծի հետ եւ կոմպենսացնել նրա ֆինանսական «կորուստները» սեփական ազգաբնակչության եւ սեփական արտադրողի հաշվին:

Այսօր սակայն իրավիճակը էապես բարդանում է ներքին սպառման եւ արտահանման ծավալների (հետեւաբար ազգաբնակչության եկամուտների) կտրուկ նվազմամբ: Այս պայմաններում պետք է հասկանալ թե ունենալով էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը Եվրասիական միության անդամ երկրների մեջ, ինչի հաշվին ենք բարձրացնելու մեր առանց այդ էլ անբավարար մրցունակությունը այդ նույն շուկայում: Պարզ չէ նաեւ, թե մենք ինչու ենք հանդուրժում Հայկական ԱԷԿ-ի արդեն ռիսկային դարձած հետագա շահագործումը (որն ընդամենը 5.7 դրամ սակագնով ապահովում է երկրի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40% -ից ավելին), եթե սպառողին այդ նույն հոսանքը պետք է հասնի մոտ 10 անգամ բարձր գնով: Ինչու ենք հանդուրժում երկրի էկո համակարգին վնասող շուրջ 150 փոքր ՀԷԿ-երի առկայությունը:

Մեկ անգամ եւս պնդում ենք, որ քանի դեռ ոլորտի համար պատասխանատու պետական կառույցների կողմից չի գիտակցվել երկրի էներգոհամակարգի կառավարման լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունը, չի հստակեցվել «Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցեր» ընկերության հետ տնտեսա-իրավական հարաբերությունների դաշտը, ինքնարժեքի առանձին հոդվածների մասով չեն կիրառվել որոշակի նորմատիվային սահմանափակումներ, իրավիճակի հետագա վատթարացումը ոլորտում լինելու է անխուսափելի:

Գիտակցելով հարցի թե տնտեսական, եւ թե սոցիալական լրջագույն հետեւանքները, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների(գործատուների) միությունը կոչ է անում կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը, չբացառելով այս աշխատանքներում միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը:

Իր կողմից Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությանը պատրաստ է կառավարությանը ցույց տալ հնարավոր աջակցություն:

Սկզբնաղբյուր՝ www.news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center