' /> Հայ գործարարները մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ լուծումներ են առաջադրում - Umba.am

Հայ գործարարները մտահոգ են էլեկտրաէներգիայի թանկացմամբ եւ լուծումներ են առաջադրում

02 հունիսի 2015 | | Լուրեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում: Այս մասին նշվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության' «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ, որում միությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը' չբացառելով միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը:

Միությունը կոչ է անում չհարմարվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնտեսական անթույլատրելի վարքագծի հետ և չկոմպենսացնել նրա ֆինանսական «կորուստները» սեփական բնակչության և սեփական արտադրողի հաշվին: «Այսօր, սակայն. իրավիճակը էապես բարդանում է ներքին սպառման և արտահանման ծավալների (հետևաբար ազգաբնակչության եկամուտների) կտրուկ նվազմամբ: Այս պայմաններում պետք է հասկանալ, թե ունենալով էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինը Եվրասիական միության անդամ երկրներում, ինչի հաշվին ենք բարձրացնելու մեր առանց այդ էլ անբավարար մրցունակությունը այդ նույն շուկայում: Մեկ անգամ ևս պնդում ենք, որ քանի դեռ ոլորտի համար պատասխանատու պետական կառույցների կողմից չի գիտակցվել երկրի էներգահամակարգի կառավարման լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունը, չի հստակեցվել «Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցեր» ընկերության հետ տնտեսաիրավական հարաբերությունների դաշտը,ինքնարժեքի առանձին հոդվածների մասով չեն կիրառվել որոշակի նորմատիվային սահմանափակումներ, իրավիճակի հետագա վատթարացումը ոլորտում լինելու է անխուսափելի:

Գիտակցելով հարցի թե տնտեսական և թե սոցիալական լրջագույն հետևանքները' Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կոչ է անում կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը, չբացառելով այս աշխատանքներում միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը: Իր կողմից Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը պատրաստ է կառավարությանը ցույց տալ հնարավոր աջակցություն», - նշված է միության հայտարարության մեջ:

Սկզբնաղբյուր՝ www.armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center