ԵՏՄ. 2015թ.-ից՝ մաքսային մեղմացումներ առաքվող ապրանքների եւ ուղեբեռի դեպքում

17 դեկտեմբերի 2014 | | Լուրեր, 2014

2015թ.-ից Հայաստանի քաղաքացիները փոստով առաքվող ապրանքների եւ հանրապետություն մուտք գործելիս ուղեկցող բեռների համար ավելի մեղմ մաքսային ռեժիմի կենթարկվեն: Այդ մասին դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում հայտարարեց ֆինասնների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով ԵՏՄ-ի օրենսդրությանը ներդաշնակեցման նպատակով կազմված «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծը:

«Գործող օրենսդրությամբ այդ բեռները հարկվում են, եթե դրանց արժեքը տարեկան գերազանցում է 300 հազար դրամը (ներկայիս փոխարժեքով՝ 630 դոլար): Փոստային բեռների համար այդ սահմանը հասնում է մինչեւ հազար եվրո (մոտ 600 հազար դրամ) ֆիզիկական անձանց ուղեբեռի համար ցամաքային սահմանը հատելու դեպքում շեմը բարձրանում է մինչեւ 1500 եվրո: Իսկ ահա օդանավակայանի միջոցով ժամանողների համար՝ տարեկան մինչեւ 10 հազար եվրո: «Իհարկե, բեռի սահմանափակումներ կան՝ 50 կգ ուղեկցող բեռների համար եւ 30՝ փոստային: Սակայն ներկայիս սահմանափակումը, հիշեցնեմ, կազմում է 20 կգ», - նկատեց Միրումյանը:

Այդուհանդերձ, երբ ներմուծումն իրականացվում է ակնհայտորեն առեւտրային նպատակներով (միատեսակ փաթեթավորված մեծաքանակ ապրանքներ), ԵՏՄ երկրների ազգային օրենսդրությունները մաքսային հարկման հնարավորություն են տալիս: Հայաստանն այդ կարգից օգտվել է, ինչպես եւ ԵՏՄ-ի մյուս երկրները, հավելեց Միրումյանը: «Այդ դեպքում հարկերը կհաշվարկվեն եւ կգանձվեն: Առեւտրում հարկային դաշտը բոլորի համար պետք է հավասար լինի: Այդուհանդերձ, նույնիսկ այդ դեպքում մաքսատուրքը կկազմի առեւտրային ապրանքների համար նախատեսված ոչ թե 10%-ը, այլ 2,5%-ը:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center