Կօգնի արդյոք տուրքերի վերացումը հայ ադամանդամշակության վերածնունդին

09 դեկտեմբերի 2013 | | Լուրեր, 2013

Այս տարի դեկտեմբերի 2-ին հանդես գալով հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի բացմանը՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեծ հույսեր կապեց ապագայում Մաքսային միությանը (ՄՄ) մեր երկրի անդամակցության հետ:

Վարչապետը նշեց, որ տրանսպորտային շրջափակման ու աղքատ բնական ռեսուրսների պայմաններում Հայաստանը «կայնուն տնտեսական աճով բաց տնտեսության մոդելի ստեղծման հնարավորություն չունի»: Եւ հավելել է, որ դրա հետ մեկտեղ, մենք նպաստավոր պայմաններ ունենք ներդրողների համար, այդ թվում նաեւ ռուս ներդրողների: Իրականությունն այն է, որ մենք չունենք ոչ նավթ, ոչ գազ: Սակայն կան մետաղաական հանքեր ու ոչ հանքաքարային լեռնային ապարներ: Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում մետաղական հանածոների մասնաբաժինն այնքան էլ մեծ չէ: Սակայն մեր արտահանման հիմնական բաժինն ընկնում է հենց հանքաքարերին ու հիմնական մետաղական համաձուլվածքներին: Մետաղական հանքի վերամշակման ու պղնձի, մոլիբդենի եւ այլ մետաղների արտադրության մակարդակի բարձրացմամբ արժեքի տեսանկյունից արտահանումը կաճի: Հավելենք, որ ոչ հանքաքարային ապարների արտահանումը ամբողջությամբ չի կիրառվում:

Այնպես որ այս բնագավառում էլ խնդիրեներ կան:Ինչ վերաբերում է ներդրողների համար նպաստավոր պայմաններին, այստեղ ամեն ինչ այնքան էլ հուսադրող չէ: Նշենք, որ անցյալ տարին ինքնին բավական անհաջող էր այս առումով: Նախորդ տարվա համեմատ ներդրումների ծավալը նվազեց մինչեւ 148,9 մլն դոլարի կամ 8,6 տոկոսով: Ուղղակի ներդրումների բացարձակ անկումը կազմեց 249,6 մլն դոլար(նվազեց 27.5 տոկոսով): Հետեւաբար, վերջիններիս մասնաբաժինը ընդհանուր ներդրումների ծավալում 52,2 տոկոսից նվազեց մինչեւ 41.4 տոկոսի: Ամենավատ վիճակում էին Հայաստանի տնտեսության իրական հատվածում ուղղակի ներդրումները. ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել էր 62.1 տոկոսով: Ընդ որում, Ռուսաստանի մասնաբաժինը այս տեսակ ներդրումներում 13.0 տոկոսից աճել էր մինչեւ 27,4 տոկոսի՝ շնորհիվ համեմատաբար դանդաղ անկման (20.7 տոկոսով): Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյուքներով՝ ներդրումային ոլոտրոըմ բացասական միտումները պահպանվում էին: Իրական հատվածում ընդհանուր ներդրումները տարվա կտրվածքով կրճատվել էին 62,1 տոկոս: Սա բավական բարդ գործոն է ապրանքների ու ծառայությունների հայրենական արտադրության զարգացման համար: Այժմ, ՄՄ Հայաստանի անդամակցության պայամաններում, որոշակի հույսեր կապված են ներկրվող ադամանդի մաքսային տուրքերը չեղյալ հատարարելու հետ: Բնական ադամանդի մշակման բնագավառում խնդիրները ծագել են տարիներ առաջ՝ Հայաստանում դոլլարի արժույթի անկումից հետո: Մեր շուկայից հեռացավ Lev Leviev Group հոլդինգի սեփականատեր, իսրայելցի ականավոր գործարար Լեւի Լեւաեւը:

Հիշեցնենք, որ ավելի քնա տաս տարի առաջ Լեւաեւը սեփականշնորհել էր «Շողակն» ձեռնարկությունը: Վերջինս դարձել էր ոլորտի առաջատար՝ մշակելով հիմնականում Իսրայելից ներկրվող ադամանդի 40 տոկոսը: Սակայն Հայաստանում դոլարի ամրապնդումից հետո իսրայելցի գործարարը վերջ դրեց Հայաստանում իր բիզնեսին: Հեռավոր 2003թ.-ին ռուսական «ԱլՌոսա» ընկերությունը Հայաստանին քվոտայի կարգով տրամադրեց 400 հազար կարատ չմշակված ադամանդ, սակայն մի շարք պատճառներով միայն մի մասն է մշակվում: Այսպես, թեեւ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի Հայաստան բնական ադամանդի ներկրումը 2,5 անգամ աճել է, դրանց ծավալը հեռու է վերոնշյալ քվոտայից՝ միայն 92 հազար կարատ: Կօգնի արդյոք տուրքերի վերացումը հայրենական ադամանդամշակության վերածնունդին, դեռ պարզ չէ:

Կանխատեսումներ անելը հուսալի չէ: Ինչ արած, եթե անգամ էկոնոմիկայի նախարարը վերջերս խոստովանեց, որ ԵՄ ու ՄՄ առավելություններն ու թերությունները դեռ հաշվարկված չեն:Սակայն մեկ առավելություն կա. մաքսային տուրքի վերացմամբ Հայաստան ներկրվող ռուսական բնական գազի գինը կազմում է 189 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ գործող 270 դոլար փոխարեն: Հիշեցնենք, որ ռուսական գազի վերջին թանկացման պատճառով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շտապեց հաստատել նոր սակագներ սահմանել ինչպես բնական գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի համար: Կվերանայվեն արդյոք սակագները, նույնպես դեռ պարզ չէ ...

Ալբերտ Խաչատրյան

Աղբյուրը՝ news.am 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ• ՆՇՎԵՑ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՕՐԸ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center