Երեւանում ներկայացվել է հայ եւ թուրք գործարարների տեղեկատվության եւ աջակցության կենտրոնը

12 հունիսի 2012 | | Լուրեր, 2012

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի եւ Ստամբուլի մշակույթի համալսարանի Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի (GPOT) կողմից «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող ավտոբուսային 14-օրյա շրջագայության հայ եւ թուրք լրագրողների խումբը հունիսի 6-ին Երեւանում մասնակցեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության կողմից ներկայացված հայ-թուրքական բիզնես համագործակցության հաշվետվությունների եւ Հայ եւ թուրք գործարարների աջակցության կենտրոնի (ICE) գործունեության ներկայացմանը:

Նորաստեղծ ICE կենտրոնի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը ներկայացնելով կենտրոնի մասին' հիշեցրեց, որ այն հիմնադրվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» (SATR) ծրագրի աջակցությամբ եւ իրագործվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, Երեւանի մամուլի ակումբի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով' ICE կենտոնի նպատակն է' աջակցություն եւ խորհդատվություն տրամադրել հայ եւ թուրք գործարարներին' ներկայացնելով նաեւ հավաստի տեղեկատվություն այնպիսի ասպեկտների վերաբերյալ, ինչպիսիք են ընկերությունների գրանցում, հարկեր, մաքսային վճարներ եւ այլն: ICE կենտրոնի կայքը գործում է 3 լեզվով' հայերենով, թուրքերենով եւ անգլերենով: Կենտրոնի կայքում (http://armturkbusiness.org) նշված են Հայաստանում եւ Թուրքիայում բիզնեսի համար շահավետ ոլորտները, որոնց մասին կա որոշակի ինֆորմացիա:

Հայ-թուրքական բիզնես հաշվետվության եւ ICE նախագծի ներկայացումից հետ մասնակիցների միջեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Անդրադառնալով այն խնդրին, որ Թուրքիայից ուղիղ կերպով Հայաստան որեւէ բեռ չի ուղարկվում, նշվեց, թե 3-րդ երկրի' Վրաստանի միջոցով իրականացվող բեռնափոխադրումները 2013-ին անորոշության մեջ են հայտնվելու, քանի որ Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ գործելու է միասնական մաքսային համակարգը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center