Կարսում հայ եւ թուրք գործարարները համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել

17 հունիսի 2012 | | Լուրեր, 2012

NEWS.am - Թուրքիայի Կարս քաղաքում հունիսի 16-ին շարունակվել է հայ-թուրքական գործարար 3-րդ համաժողովի աշխատանքները: Ինչպես Կարսից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, հունիսի 15-ին սկսված գործարար համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել հայ եւ թուրք գործարարների ակտիվ շփումներ:

B to B ձեւաչափով իրականացված հանդիպումների ժամանակ երկու երկրների գործարարների մի մասին հաջողվել է նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության վերաբերյալ:

Հանդիպումներին ներկա են գտնվել նաեւ Հայ եւ թուրք գործարարների տեղեկատվության եւ աջակցության կենտրոնի (ICE) ներկայացուցիչները, ովքեր կողմերին առաջարկել են ձեռնարկություններ հիմնելու աջակցություն եւ իրավական տեղեկատվություն՝ մասնավոր բիզնես խնդիրների վերաբերյալ:

Խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի համակարգող Արմեն Մելքոնյանը ներկայացրեց երկու երկրների միջեւ առկա առեւտրաշրջանառությունը, դրա ծավալները եւ ոլորտները:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող եւ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, ՀԱԳՄ-ի, Երեւանի մամուլի ակումբի եւ ICHD-ի կողմից կազմակերպված հայ-թուրքական 3-րդ գործարար համաժողովին մասնակցեցին մոտ 70 գործարարներ Հայաստանից եւ Թուրքիայից:

Մասնակիցները ներկայացրել են հիմնականում շինարարության, հանքարդյունաբերության, ոսկերչության, ձկնաբուծության, կահույքի արտադրության, տուրիզմի եւ բեռնափոխադրումների ոլորտները:

Նշենք, որ հայ-թուրքական 1-ին եւ 2-րդ գործարար համաժողովները կայացել են 2011-ի հուլիս եւ նոյեմբեր ամիսներին Երեւանում, որին մասնակցել են երկու երկրներից մոտ 100 գործարար:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center