Թուրքիայում կայացել է հայ եւ թուրք գործարարների հերթական հանդիպում-քննարկումը

21 հունիսի 2012 | | Լուրեր, 2012

Հայ-թուրքական արձանագրություններից առաջ եւ հետո սահմանի բացման հարցի շուրջ երկու երկրների հասարակությունների միջեւ քննարկումները բազմաթիվ են: Մեկ հանդիպում են մշակույթի գործիչներ, հետո՝ գործարարներ, որոշակի պայմանավորվածություններ մշակում, բայց դրանք սովորաբար չեն իրականանում, քանի որ պետական մակարդակով հարաբերությունները բացակայում են:

Նման մի հանդիպում էլ կազմակերպվել էր օրերս, այս անգամ' Կարսում' հայ-թուրքական գործարար համաժողովի շրջանակում, որի նախորդ երկու հանդիպումներն անցկացվել էին Երեւանում: Հայաստանից ծրագիրն իրականացնում է 4 կառույց՝ "Արդյունաբերողների եւ գործարարների միությունը", "Եվրասիա" հիմնադրամը, "Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը" եւ Երեւանի մամուլի ակումբը:
Թեեւ Թուրքիայի հետ մեր ցամաքային սահմանը փակ է, սակայն միեւնույն է' երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառություն է իրականացվում' Վրաստանի միջոցով' տարեկան 500 միլիոն դոլարի սահմաններում: Այդ ապրանքը թեեւ գալիս է Հայաստան, սակայն հաշվվում է որպես Թուրքիայից Վրաստան մտած ապրանք, ուստի Թուրքիան Հայաստանի հետ առեւտրաշրջանառության 0 թիվ է նշում' պաշտոնապես:

Հայաստանից Թուրքիա ամեն տարի արտահանվում է ընդամենը մեկ միլիոն դոլարի ապրանք: Գործարարները հաշվել են, որ եթե սահմանները բացվեն, նշված 500 միլիոնը կդառնա 2,5-3 միլիարդ դոլար: Իրականացվում են նաեւ Երեւանից Ստամբուլ եւ հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթեր, հազարավոր հայեր աշխատում են Թուրքիայում, Հայաստանում կա ավելի քան 40 ձեռնարկություն, որոնք աշխատում են թուրքական կապիտալով: Այս դեպքում գործարարները հարցնում են, թե ինչո՞ւ է սահմանը փակ:

"Դիվանագիտության մեջ կա երկու գիծ' պետություն եւ հասարակություն: Մենք երկրորդն ենք: 1993 թվականից հետո, երբ սահմանները փակվեցին, երկրորդ գիծը միշտ աշխատել է, հասարակական կառույցները միշտ աշխատել են եւ եղել ակտիվ: Այսինքն, շատ ավելի առաջ են, քան առաջին գիծը: Մի օր մենք արթնացանք եւ տեսանք, որ բավականին առաջ արդեն արձանագրություններ են ստորագրել: Սակայն նրանք այնտեղ կանգնեցին, քանի որ հասարակությունը փաստացի այդ ամենից հետ էր մնացել, բնավ առաջ չէր: Սա ցույց է տալիս, որ առանց մեզ պետությունը շատ բան չի կարող անել",- ասաց գործարար Արթուր Ղազարյանը։

"Մեր կարծիքով շատ կարեւոր է, որ երկու երկրների առեւտրական հրաբերությունները շարունակվեն, եւ դա պետք է լինի բաց սահմանների միջոցով: Քանի դեռ սահմանները փակ են, չի կարող լինել բարեկամություն, մարդիկ չեն շփվի, չեն ճանաչի: Սահմաները փակ լինեն, թե բաց, մենք չենք կանգնելու եւ շարունակելու ենք մեր ճանապարհը",- նշեց Ալիջան Ալի Բեյօղլուն։

Հայ-թուրքական տնտեսկան կապերի վերաբերյալ իրականացվել է վերլուծություն, որին մասնակցել է 265 ձեռնարկություն, 165-ը՝ Հայաստանից: Հիմնական նպատակն առկա եւ հնարավոր համագործակցության պատկերի բացահայտումն է: Ուսումնասիրության հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունը, շինարարությունը, շինարարական ճարտարագիտությունը, շինանյութերը, զբոսաշրջությունը, ՏՏ-ն, թեթեւ արդյունաբերությունը եւ տրանսպորտը:

Այս քննարկումն ընդամենը գործարարների շփում էր, որը հայտնի չէ, թե ինչ արդյունք կունենա: Եթե պետական մակարդակով չկան հարաբերություններ, միջին կամ փոքր բիզնեսի ներկայացուցիչները, հասկանալիորեն, չեն կարող լուրջ արդյունք ունենալ: Հայկական շուկան շարունակում է լցվել Վրաստանի տարածքով մեր երկիր հասնող թուրքական ապրանքներով, իսկ քանի որ հայկական բեռնատար մեքենաների մուտքը Թուրքիա արգելված է, արտահանման ծավալները շարունակում են մնալ մեկ միլիոն դոլարից չնչին ավել' ալյումին եւ ալյումինե իրերի, մորթիների ու կաշիների, ասեղնագործ կտորների տեսքով: Համատեղ ձեռնարկատիրական գործունեությունը եւս գնալով պակասում' 2011-ին եղել է 69-ը' 2010-ի 86-ի փոխարեն:

Ի դեպ, համագործակցության հիմական խոչընդոտ թուրք եւ հայ գործարարները տեսնում են քաղաքական, ապա պատմական կամ էթնիկ եւ օրենսդրական հարցերը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center