Արցախի նախագահը մասնակցել է Bridge Artsakh 2012 համաժողովին

23 հունիսի 2012 | | | Լուրեր, 2012

ԱՐՄԵՆՊՐԵՍ - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 23-ին մասնակցել է Bridge Artsakh 2012 4-րդ տնտեսական համաժողովին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել նման կարեւոր միջոցառման պարբերաբար անցկացումն Արցախում բարի ավանդույթ դարձնելու կապակցությամբ: Բակո Սահակյանի խոսքով, համաժողովը եւս մեկ հնարավորություն է' տեղում ծանոթանալու մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղություններին ու հեռանկարներին, տնտեսական դաշտին ու ներդրումային հնարավորություններին, ինչպես նաեւ արդյունավետ քննարկումներ անցկացնելու առկա խնդիրների շուրջ եւ հանդես գալու նոր ու կառուցողական առաջարկություններով:

Միաժամանակ, նախագահը հայտնել է հանրապետության իշխանությունների պատրասակամությունը' ըստ ամենայնի աջակցել յուրաքանչյուր նախաձեռնության իրականացմանը' ուղղված Արցախի բարգավաճմանը, մեր երկրի տնտեսական առաջընթացին, գործարար կյանքի աշխուժացմանն ու համաշխարհային տնտեսությանն ինտեգրմանը:

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center