Դիպլոմավոր գործազուրկնե՞ր. Է. Կիրակոսյան

28 հունիսի 2012 | | Լուրեր, 2012

yelaket.am - «Աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի մեծ անհամաչափություն կա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, հավելելով, որ մեր ուսումնական հաստատությունները պատրաստում են կադրեր բացարձակապես հաշվի չառնելով տնտեսության պահանջարկը: Նա ասաց, որ այսօր ցանկացած ԲՈՒՀ-ում պատրաստում են իրավաբաններ, տնտեսագետներ, բանկային աշխատողներ, բայց մենք այսօր ունենք փականագործների, շինարարների, ինժեներների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ինչպես նաև որակյալ բանվորների մեծ պահանջարկ: «Այս խնդիրը կլուծվի համատեղ աշխատանքի, համագործակցության շնորհիվ, այլապես կադրային սովը կավելանա: Մենք ունենք նաև կադրերի ծերացման լուրջ խնդիր, իսկ ինչ վերաբերվում է որակին, ապա սա հարցերի հարցն է, մենք ոչ միայն չունենք որակյալ կադրեր, այլև որոշ ոլորտներում կա գերարտադրություն, պարզապես, ԲՈՒՀ-երը պատրաստում են դիպլոմավոր գործազուրկներ»: Նա նաև նշեց, որ այսօր բիզնեսն ու բուհական համակարգը գործում են իրար զուգահեռ, և կարծես որևէ տեղ չեն հատվելու:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկուհի Գևորգյանի խոսքերով այս խնդիրների հիմքում ընկած են մասնագիտական սխալ կողմնորոշումը. «Նաև երիտասարդները պետք է մտածեն սեփական գործի ստեղծման ուղղությամբ ու մասնագիտություն ընտրելիս հաշվի առնել իրենց մարզային աշխատաշուկան, քանի որ մարզերում ունենք աշխատատեղեր, որոնք ամիսներով, կամ տարիներով չեն լրացվում», - նշեց Հ. Գևորգյանը, հավելելով, որ եթե այսպես շարունակվի, առաջիկա 3, 5 և ավելի տարիների ընթացքում կունենանք ֆիզիկայի, քիմիայի ոլորտի մասնագետների պակաս:

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կարիերայի կենտրոնի համակարգող Անի Հովսեփյանը անդրադառնալով այս խնդրին հավելեց, որ բուհում պարբերաբար կլոր սեղան քննարկումներ են անցկացվում գործատուների հետ, և այդ համագործակցությունների արդյունքում շրջանավարտների 50%-ից ավելին աշխատում են մասնագիտական ուղղությամբ, ինչն ըստ իրենց բավական լավ արդյունք է:

Այսպիսով, ըստ բանախոսների աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններից են խոհարարի, IT ոլորտի մասնագետները, փականագործները, ինժիներները, բանվորները, ինչպես նաև գործատուների կողմից մեծ պահանջարկ ունի նաև մեխատրոնիկա մասնագիտությունը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center