Դիարբեքիրի քաղաքապետը վարդերով է դիմավորել հայաստանցի գործարար կանանց

16 հուլիսի 2012 | | Լուրեր, 2012

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր աշխատասենյակում ընդունել է հայաստանցի կին գործարարներին, ովքեր թուրք գործընկերների հետ համագործակցության նպատակով ժամանել են Դիարբեքիր:

Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը վարդերով է դիմավորել հայ կին գործարարներին եւ ջերմ մթնոլորտում հանդիպում անցկացրել: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Դիարբեքիրի փոխքաղաքապետ Հաֆիզե Իփեքը:

Հայկական պատվիրակության ղեկավար, «Կանանց ֆորում» կազմակերպության նախագահ Լիլիթ Ավետիսյանը եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի համակարգող Արմեն Մելքոնյանը ներկայացրեցին նախագծի մասին՝ շեշտելով, որ այն իրականացվում է, քանի որ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ: Լիլիթ Ավետիսյանի խոսքով՝ հայ եւ թուրք գործարար կանանց միջեւ համագործակցությունը կնպաստի երկու հասարակությունների միջեւ հարաբերությունների բարելավմանը:

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը նշեց, որ ողջունում է նման նախագծերը՝ շեշտելով, որ 100 տարի է՝ Մերձավոր Արեւելքում տղամարդ քաղաքական գործիչները չեն կարողանում խաղաղության հասնելու բանաձեւը գտնել, ինչն ամենայն հավանականությամբ կանեն կանայք: «Տնտեսական եւ սոցիալական զարգացումները մեզ խաղաղության կտանեն: Ձեր այստեղ գտնվելու կարեւոր արդյունքներներից մեկն այն է, որ դրանով աջակցում եք խաղաղության հաստատմանը: Մշակույթային եւ առետրական հարաբերությունները մի որոշ ժամանակ հետո կհեշտացնեն խաղաղության հասնելու գործընթացը: Այդ իսկ պատճառով ձեր այս այցը կարեւոր եմ համարում»,-ասաց Օսման Բայդեմիրը:

Անդրադառնալով 1915-ին, Օսման Բայդեմիրը նշեց, որ Դիարբեքիրը բազմամշակույթ, բազմալեզու եւ բազմաթիվ հավատքներ ունեցող քաղաք էր, որը մեծ հարված ստացավ: Նրա խոսքով՝ ներկայիս սերունդն իր հոգու խորքում դատապարտում է 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները: «Այսօրվա սերունդը եղբայրական ձեռք է ցանկանում մեկնել եւ հավատում է, որ շատ շուտով սահմանները անիմաստ են լինելու: Նոր սերունդը հավատում է, որ ապրելու են միասին եւ եղբայրաբար: Իսկ նման հանդիպումները մեր այդ ուզած կյանքի հիմքերն են կազմում»,-նշեց Բայդեմիրը:

Հանդիպման ավարտին Լիլիթ Ավետիսյանը հայկական պատվիրակության անունից Դիարբեքիրի քաղաքապետին հանձնեց 20 տարեկան հայկական կոնյակ, իսկ Օսման Բայդեմիրը հայկական կողմին նվիրեց նախորդ տարի վերանորոգված Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու պատկերով մի շրջանակ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center