Հանդիպում Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի ղեկավարության հետ

21 հուլիսի 2012 | | Լուրեր, 2012

2012թ. հուլիսի 21-ին ՀԱԳՄ–ում կայացավ Հայաստանի հաշվապահների ու աուդիտորների ասոցիացիայի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության համատեղ հանդիպում, որին մասնակցում էին ՀԱԳՄ խորհրդի նախագահի տեղակալ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, ինչպես նաև ՀՀԱԱ ներկայացուցիչներ Ահարոն Չիլինգարյանը, խորհրդի անդամներ Աննա Արամյանը և Դավիթ Հարությունյանը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեց և կարևորվեց գործարարի դերը, որպես աուդիտորի ու հաշվապահի աշխատանքի գնահատող և իրական շահառու: Միաժամանակ ներկայացվեցին ՀՀԱԱ-ում վերջին զարգացումները:

ՀՀԱԱ-ն առաջարկեց կազմել երկու կառույցների համատեղ մի ծրագիր՝ նպատակ ունենալով Հայաստանում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ գործարարի, բաժնետիրոջ ու կառավարչի համար ակնհայտ կլինեն արտաքին աուդիտի ու պրոֆեսիոնալ հաշվապահի առաքելությունը, կարևորությունը ներդրումներ ներգրավելու ու բիզնես զարգացնելու համար: Միաժամանակ դա կպահանջի հստակեցնել շահառուի պահանջները: ՀԱԳՄ ներկայացուցիչները, կարևորելով հիշյալ թեման, միաժամանակ նշեցին, որ խնդիրը բազմակողմ է, և որ գործարարը իր աշխատանքում ստիպված է լինում հաշվի առնել նաև այլ գործոններ ու միջավայրային շրջանակներ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել քննարկումը՝ այս և այլ հարցերով համագործակցության իրական նոր հարթակ ձևավորելու համար: 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center