Փոխըմբռնման հուշագիր

14 օգոստոսի 2012 | | Լուրեր, 2012

Օգոստոսի 14–ին ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրի իրականացման գրասենյակում կայացավ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն, որին մասնակցում էին նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանը և Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։ Հուշագրի նպատակն է պետական և բիզնեսին առնչվող հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ ու համատեղ ջանքերով նպաստել օրենսդրության կատարելագործմանը։


Փոխըմբռնման հուշագիր

Երևան 14 օգոստոս 2012թ.

Գործարար խորհրդատվական խորհուրդ ստեղծելու վերաբերյալ

Փոխըմբռնման սույն հուշագիրը (այսուհետ՝ ՓՀ) կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի “Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն” ծրագրերի իրականացման գրասենյակ” պետական հիմնարկի (այսուհետ՝ Հիմնարկ), “Հարկ վճարողների պաշտպանություն” ՀԿ-ի, “Հասարակական պաշտպանների միություն” իրավաբանական անձանց միության, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի,“Համատիրությունների նախագահների ասոցիացիա”ՀԿ-ի, “Հայաստանի վաճառականներ” ՀԿ-ի, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն ՀԿ-ի, “Կանայք բիզնեսում” ներդրում հանուն ապագայի ՀԿ-ի, “Սոցիալ-տնտեսական վերլուծությունների կենտրոն” ՀԿ-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն ՀԿ-ի միջև (այսուհետ՝ Ոչ Առևտրային Կազմակերպություններ, իսկ Հիմնարկը և Ոչ Առևտրային Կազմակերպությունները միասին՝ Կողմեր):

Նկատի ունենալով, որ գործող օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիների և ձեռնարկությունների մասնակցությամբ կարգավորումները կրճատելու և պարզեցնելու ոլորտում Հիմնարկը ցանկանում է համագործակցել համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող շահագրգիռ անձանց հետ, կարևորում է այդ ոլորտում պետության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը և գիտակցում է իրավաստեղծ գործունեությանը քաղաքացիական հասարակության մասնակցության արդյունավետությունն ու նպատակահարմարությունը,

Նկատի ունենալով, որ Ոչ Առևտրային Կազմակերպությունները շահագրգռված են իրավաստեղծ ոլորտում Հիմնարկի հետ սերտ համագործակցության մեջ, պատրաստակամ են իրենց ներուժն օգտագործել համատեղ ծրարգրերի իրականացման և իրավական դաշտի բարելավման գործում,

Նկատի ունենալով, որ Կողմերը ստանձնել են վերոնշյալ առաքելությունները և պատրաստակամ են համագործակցել դրանց արդյունավետ իրականացման համար՝

Կողմերը եկան հետևյալ համաձայնության.

Հոդված I
Նպատակ

Սույն ՓՀ-ի նպատակն է ապահովել Հիմնարկի և Ոչ Առևտրային Կազմակերպությունների արդյունավետ համագործակցությունը, որը Հիմնարկին թույլ կտա իր գործառույթներն իրականացնելիս օգտվել քաղաքացիական հասարակության օժանդակութունից, իսկ Ոչ Առևտրային Կազմակերպություններին՝ ներգրավված լինել իրավաստեղծ գործունեության մեջ:

Հոդված II
Համագործակցության ոլորտներ

Հիմնարկը Ոչ Առևտրային Կազմակերպություններին է տրամադրում Հիմնարկում մշակված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթները՝ ծանոթանալու և մասնագիտական եզրակացություն տալու համար: Հիմնարկը պարտավորվում է հանգամանորեն անդրադառնալ Ոչ Առևտրային Կազմակերպությունների կողմից ներկայացված մասնագիտական եզրակացություններին, քննարկման առարկա դարձնել բոլոր ողջամիտ առաջարկությունները, իսկ որևէ առաջարկություն չընդունելու դեպքում՝ ներկայացնել առաջարկությունը չընդունելու հիմնավորումները:
Ոչ Առևտրային Կազմակերպությունները համաձայնում են Հիմնարկին տրամադրել մասնագիտական եզրակացություն ստացված օրենսդրական նախաձեռնությունների փաթեթների վերաբերյալ:
Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնում համագործակցել քննարկումների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպման հարցում և ջանքեր գործադրել սույն ՓՀ-ում նշված նպատակներին հասնելու համար: Նման միջոցառումների կազմակերպման համար Կողմերը դրամական կամ այլ գույքային ներդրում անելու որևէ պարտավորություն չեն ստանձնում:

Հոդված III
Խորհրդակցություն և տեղեկատվության փոխանակում

Կողմերը պատրաստակամություն են հայտնում պարբերաբար իրականացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում և համագործակցության հնարավորությունների քննարկում:
Տեղեկատվության փոխանակումը չպետք է հանգեցնի օրենքով պահպանվող տեղեկատվության հրապարակման:
Ոչ Առևտրային Կազմակերպությունները համաձայնվում են չհրապարակել որևէ տեղեկատվություն, որն իրենց տրամադրվել կամ հայտնի է դարձել սույն ՓՀ-ի շրջանակներում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկատվությունը հասանելի է հանրությանը կամ երբ առկա է հրապարակման վերաբերյալ Հիմնարկի համաձայնությունը:
Հիմնարկի և Ոչ Առևտրային Կազմակերպությունների աշխատակիցները հանդիպում են ըստ անհրաժեշտության սույն ՓՀ-ի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքները գնահատելու և հետագա աշխատանքները ծրագրելու նպատակով:
Հիմնարկը և Ոչ Առևտրային Կազմակերպություններից յուրաքանչյուրը նշանակում է սույն ՓՀ-ի արդյունավետ իրականացման համար պատասխանատում անձանց:

Հոդված IV
ՓՀ-ի իրականացումը

Սույն ՓՀ-ն կնքելով Կողմերը չեն ստեղծում որևէ ընկերակցություն կամ այլ իրավաբանական անձ, չեն մտնում համատեղ գործունեության կամ պայմանագրային այլ հարաբերությունների մեջ: Սույն ՓՀ-ն Կողմերի համար որևէ ֆինանսական կամ այլ գույքային պարտավորություններ չի ստեղծում:
Սույն ՓՀ-ին մասնակցությունը չի կարող որևէ ազդեցություն ունենալ խորհրդատվական ծառայությունների հնարավոր ձեռքբերման վրա՝ Ոչ Առևտրային Կազմակերպություններին առավել կամ նվազ արտոնյալ կարգավիճակ տալու տեսանկյունից:
Սույն ՓՀ-ն չի կարող մեկնաբանվել որպես Հիմնարկի կողմից Ոչ Առևտրային Կազմակերպությունների համար տրված որևէ երաշխիք, դրական գնահատական կամ աջակցության խոստում:
Ոչ Առևտրային Կազմակերպությունները պարտավորվում են ՓՀ-ն իրականացնելիս նպաստել իրավունքի զարգացմանը ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի և չառաջնորդվել առանձին անհատների շահերով:
Կողմերը համաձայնվում են, որ ՓՀ-ի ստորագրման և գործողության մասին տեղեկատվությունը կարող է տարածվել առանց սահմանափակումների, ներառյալ՝ մամլո հաղորդագրությունների, ինտերնետ կայքերի և տեղեկատվական բուկլետների միջոցով:
ՓՀ-ի գործողության դադարեցման դեպքում Կողմերը պարտավորվում են ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցները երկու շաբաթվա ընթացքում ՓՀ-ի վերաբերյալ նշումները նշված կրիչներից (կայքեր, բուկլետներ և այլն) վերացնելու համար:

Հոդված V
Ժամկետ, ավարտ, փոփոխություն

Սույն ՓՀ-ով նախատեսված համագործակցությունը բացառիկ իրավունքներ չի վերապահում, և Կողմերից յուրաքանչյուրը ազատ է նմանատիպ հարաբերություններ հաստատել այլ անձանց հետ:
Սույն ՓՀ-ն գործում է անժամկետ, և Կողմերից յուրաքանչյուրը կարող է լուծել այն՝ այդ մասին առնվազն երկու շաբաթ առաջ տեղեկացնելով մյուս Կողմերին:
Սույն ՓՀ-ում փոփոխություններ կարող են կատարվել բոլոր Կողմերի համաձայնությամբ:

Հոդված VI
Ծանուցումներ և հասցեներ

Սույն ՓՀ-ի շրջանակներում Կողմերի միջև ցանկացած ծանուցում կամ այլ հաղորդակցություն կատարվում է գրավոր՝ առձեռն, փոստով, սուրհանդակի միջոցով, տելեքսով, հեռագրով կամ էլեկտրոնային փոստի հասցեով՝ ստորև նշված հասցեներով՝

Հիմնարկի կողմից՝ Թամար Մինասյան, Հասարակայնության հետ կապերի մասնագետ, էլ. փոստ՝ t.minasyan@regulations.am, հեռախոս՝ (+37410) 532287 (107)
Լուիզա Հակոբյան, տնօրենի օգնական, էլ.փոստ՝ l.hakobyan@regulations.am, հեռախոս(+37410) 532287 (105)

Հոդված VII
Այլ հարցեր

Կողմերից որևէ մեկի կողմից սույն ՓՀ-ի դրույթներից մեկը չկատարելը չի կարող մեկնաբանվել որպես հրաժարում ՓՀ-ի տվյալ կամ այլ դրույթից: ՓՀ-ի դրույթներից որևէ մեկի անիրագործելիությունը չի ազդում մյուս դրույթների գործողության վրա, եթե դրանք կարող են գործել առանց խնդրահարույց դրույթի կիրառման:
Սույն ՓՀ-ն մտադրությունների մասին հուշագիր է, որն արտահայտում է Կողմերի՝ համագործակցելու ցանկությունը և պատրաստակամությունը և չի պարունակում իրավաբանորեն պարտադիր դրույթներ՝ բացառությամբ սույն ՓՀ-ի Հոդված III-ում նշված տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու վերաբերյալ դրույթների:

Արմեն Եղիազարյան
Հիմնարկի տնօրեն

Փայլակ Թադևոսյան
“Հարկ վճարողների պաշտպանություն” ՀԿ

Կարեն Չիլինգարյան
“Սպառողների իրավունքների պաշտպանություն” ՀԿ

Արամ Գրիգորյան
“Հասարակական պաշտպանների միություն” իրավաբանական անձանց միություն

Վարազդատ Կարապետյան
ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ

Հովհաննես Գրիգորյան
“Համատիրությունների նախագահների ասոցիացիա” ՀԿ

Ցոլվարդ Գևորգյան
“Հայաստանի վաճառականներ” ՀԿ

Գագիկ Պողոսյան
Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ

Քրիստ Փիլոսյան
Հայաստանի արդյունաբերողների և
գործարարների միություն ՀԿ

Նունե Եղիազարյան
“Կանայք բիզնեսում” ներդրում հանուն ապագայի ՀԿ

Նաիրուհի Ջրբաշյան
“Սոցիալ-տնտեսական վերլուծությունների կենտրոն”ՀԿ

Բագրատ Ենգիբարյան
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

Կարեն Վարդանյան
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միություն ՀԿ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Քննարկվեցին հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա խորացման hնարավորությունները• «Անկախ քաղաքական գործընթացներից, տնտեսությունը պետք է կայունություն դրսևորի և ապահովի հանրության բնականոն կենսագործունեությունը»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• «Մենք գտնվում ենք վերելքի ճանապարհին»• ՀԱԳՄ-ում քննարկվեցին հայ-սլովակյան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները• ՀԱԳՄ հայտարարությունը ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման առնչությամբ• «Որակակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ»․ Արսեն Ղազարյան• ՀԱԳՄ անդամների մասնակցությամբ քննարկվեց 2021 թ․ հուլիսի 1-ից աշխատանքային օրենսդրության կիրարկման նկատմամբ պետական վերահսկողությունը• Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորական ուղերձ է հղել «Գործարարի օրվա» առթիվ

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center