Լուրեր

1 2 3 4 Next
13 փետրվարի 2022   (0)

Փետրվարի 13–ը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «ԱՊԱՎԵՆ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի ծննդյան օրն է։

30 դեկտեմբերի 2021   (0)

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տարեվերջը միշտ էլ անցնող տարին գնահատելու, կատարածը և տեղի ունեցածն արժևորելու, ապագա ծրագրերն ի մի բերելու շրջան է։ Այս առումով անցնող տարին լի էր տարատեսակ մարտահրավերներով՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային և թե՛ սոցիալական առումով։ Դրանց հաղթահարումը մեր հասարակությունից դեռ ժամանակ, կրկնակի ջանքեր ու նպատակասլաց գործունեություն կպահանջի։

28 դեկտեմբերի 2021   (0)

Շրջանառության մեջ է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվող նոր կարգավորումները քննարկեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

20 դեկտեմբերի 2021   (0)

Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում քննարկվել և միաձայն հաստատվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Այն Խորհրդի նախագահության՝ դեկտեմբերի 13-ին կայացած 18-րդ նիստի օրակարգ էր ներառվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկով ու առաջիկայում կներկայացվի համապատասխան ընթացակարգերի իրականացմանը։

17 դեկտեմբերի 2021   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում դեկտեմբերի 17-ին հյուրընկալվեցին Ռուսաստանի Դաշնության ցուցահանդեսային ընկերությունների «Բիզոն» միավորման գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը և գործադիր տնօրենի տեղակալ Տատյանա Լեբեդևան:

13 դեկտեմբերի 2021   (0)

«Առաջիկայում կառավարությունը տնտեսության ոլորտում բազմաթիվ ծրագրեր է նախատեսում իրականացնել, և շատ կարևոր է, որ դրանք նախապես լայն քննարկում անցնեն գործարար համայնքի ներկայացուցիչների շրջանում, նրանց հետ, ովքեր ուղղակի առնչություն են ունենալու», - այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչների հետ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ

02 դեկտեմբերի 2021   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը մասնակցել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու ԵԱՏՄ գործարար խորհրդի փոխգործակցության Խորհրդատվական խորհրդի վեցերորդ նիստի աշխատանքներին։

01 դեկտեմբերի 2021   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու Սպահանի Առևտրի պալատի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին առցանց բանակցություններ վարեցին Սպահանի և Հայաստանի շուրջ երկու տասնյակ ընկերություններ՝ ներկայացնելով իրենց գործարար ներուժը, փոխգործակցություն հաստատելու մտադրությունները, փոխանակվեցին անհրաժեշտ տեղեկատվությամբ։

24 նոյեմբերի 2021   (0)

«Երևան» ցուցահանդեսային կենտրոնում նոյեմբերի 24-ին աշխատանքը սկսեց «Եվրասիա 2021» առևտրաարդյունաբերական առաջին միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրներ Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղստանը, Ղազախստանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող գործարար հանրության շուրջ 200 ներկայացուցիչ։

20 նոյեմբերի 2021   (0)

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նոյեմբերի 19-ին կայացավ «Սիլիկոնային սարեր 2021» (SILICON MOUNTAINS 2021) միջազգային տեխնոլոգիական երկրորդ գագաթնաժողովը՝ նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը:

15 նոյեմբերի 2021   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը կդիմի ԵԱՏՄ Գործարար խորհրդին՝ առաջարկելով քննարկել և նպաստել Միության տարածքից դեպի ՀՀ տրանսպորտային բեռնափոխադրումների տարանցիկ մաքսային հայտարարագրերի կարգի փոփոխմանը։ Նման որոշում կայացվեց ՀԱԳՄ նախագահության՝ նոյեմբերի 12-ին տեղի ունեցած նիստում։

11 նոյեմբերի 2021   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ ՀՀ դեղ արտադրողների միությունում նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) «Առողջապահության/դեղագործության ոլորտի վերլուծություն օտարերկրյա ուղղակի ներդրումների համար» ուսումնասիրության քննարկում։

30 հոկտեմբերի 2021   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պատվիրակությունը հոկտեմբերի 29-ին հերթական հանդիպումն ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նախ անդրադարձավ նախորդ հանդիպումներում բարձրացված հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներին, ընդգծեց պետություն-մասնավոր գործարարություն համագործակցության նման ձևաչափի արդյունավետությունը։

29 հոկտեմբերի 2021   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Yerevan EXPO ցուցասրահում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Բժշկության ոլորտի աշխատողներին, գիտաշխատողներին, գործարարներին և ներդրողներին իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացրել վեց երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի վեց տասնյակից ավելի ընկերություններ։

08 հոկտեմբերի 2021   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հոկտեմբերի 7-ին հյուրընկալվեց ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը, որն իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններն է ղեկավարում նաև Ուկրաինայում և Վրաստանում (նստավայրը՝ Կիև)։ Դեսպանին ուղեկցում էր Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը։

1 2 3 4 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center