Լուրեր

30 մայիսի 2016   (0)

Ակցիային արդեն մասնակցել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարներ Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Լոքյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Հովհաննես Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Արագած Ախոյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, քաղաքական գործիչներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը։

30 մայիսի 2016   (0)

Եվրասիական տնտեսական միության երկրների գործարար շրջանակները կկարողանան արդյունավետորեն պաշտպանել իրենց շահերը, երբ սկսեն կոնսոլիդացված որոշումներ կայացնել, իսկ 4-ամյա ժամկետով ԵՏՄ Գործարար խորհրդի ղեկավարի պաշտոնում Վիկտոր Խրիստենկոյի նշանակումը կնպաստի այդ գործընթացին: Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

19 մայիսի 2016   (0)

Մայիսի 13–ին տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության հերթական նիստը, որը վարում էր Միության նախագահ Արսեն Ղազարյանը։

22 ապրիլի 2016   (0)

Ապրիլի 22–ին մայրաքաղաքի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ «ԻՆՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ 2016» բիզնես ֆորումը, որը կազմակերպել էին BPA (Busines Partners of Armenia) ընկերությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը։

22 ապրիլի 2016   (0)

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներդրումների համար լավագույն հարթակներից մեկն է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

31 մարտի 2016   (0)

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստը կնպաստի Եվրասիական տնտեսական միության և Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ մի շարք երկրների միջև հարաբերությունների խորացմանը:

31 մարտի 2016   (0)

Մարտի 29–ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում կայացավ Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի (ԱԳՄԿ) խորհրդի նախագահության նիստը։

21 մարտի 2016   (0)

1. Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի հերթական նիստը ՀԱԳՄ աջակցությամբ ս.թ մարտի 29-ին Երևանում անցկացնյելու մասին: (Ա. Ղազարյան)

11 մարտի 2016   (0)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայկական «Դի Սի Էյ» ոսկերչական ընկերության տնօրենների խորհրի նախագահ Գագիկ Աբրահամյանին պարգևատրել է ՌԴ «Բարեկամության» շքանշանով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահը պետական պարգևներով պարգևատրել է մի խումբ ականավոր ռուսների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների:

11 մարտի 2016   (0)

Հարգելի գործընկերներ, բարեկամներ, թույլ տվեք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անունից ողջունել մեր Կլոր սեղանի մասնակիցներին և ցանկանալ մեզ բոլորիս արդյունավետ աշխատանք։

Նման նախաձեռնությունների շնորհիվ ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միության ներսում իրական բովանդակություն են ստանում, հանգեցնում կոնկրետ շփումների, փոխճանաչման։

04 մարտի 2016   (0)

Երևանի նորակառույց Սուրբ Աննա եկեղեցում հայ գործարարների մասնակցությամբ այսօր մատուցվեց սուրբ պատարագ մեծ գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հիշատակին, որից հետո նրա ծննդյան օրվա առիթով գործարարները ծաղիկներ դրեցին Մանթաշյանցի արձանին:

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center