Լուրեր

18 հուլիսի 2016   (0)

«Հյուսիս-Հարավ առանցք. Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» քննարկելու համար հունիսի 27-ին գիտաժողով էին հրավիրել «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, «Նորավանք» ԳԿՀ-ն, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցը, ՌԴ «Գիտելիք» ընկերությունը, «Կովկասյան համագործակցություն» ոչառևտրային գործակցությունը:

18 հուլիսի 2016   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամները հուլիսի 15-ին այցելեցին Երևանի Սմբատ Զորավարի փողոցի 11 հասցեում կառուցվող «Երևան» տոնավաճառ, որը շուտով դառնալու է մայրաքաղաքի ամենացանկալի վայրերից մեկը:

13 հուլիսի 2016   (0)

ԵՏՄ–ում ԱԱՀ ռեժիմն իր դժվարություներն ունի, բայց Հայաստանը պետք է վարժվի դրանց եւ մասնակցի դրանց հաղթահարմանը։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է ԵՏՀ Կոլեգիայի տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմանովը՝ մեկնաբանելով հայ ձեռներեցների բողոքները ԵՏՄ այլ երկրների հետ առեւտրի ժամանակ ԱԱՀ փոխադարձ հաշվարկների դժվարությունները։

11 հուլիսի 2016   (0)

Հուլիսի 7-8-ը Երևանում կայացավ Ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի իններորդ նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Սուլեյմենովի գլխավորությամբ։

11 հուլիսի 2016   (0)

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրների գործարարներին, այդ թվում` հայերին, հուզող հիմնական խնդիրները սննդի անվտանգության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման, տեխնիկական չափորոշիչների ընդունման և ավելացված արժեքի հարկի ստացման մեխանիզմն են:

01 հուլիսի 2016   (0)

Հունիսի 27–ին «Նորավանք» կենտրոնում կայացավ կոնֆերանս «Հայաստան–Վրաստան–Իրան–Ռուսաստան համագործակցության արդի իրավիճակն ու զարգացման հեռանկարները Հյուսիս–Հարավ առանցքի շուրջը» թեմայով։

29 հունիսի 2016   (0)

Հայաստանի տնտեսական զարգացման գործում հատկապես կարևորվում են Չինաստանի հետ առևտրատնտեսական ակտիվ հարաբերությունները, առավել ևս, երբ պատմությունը հուշում է հազարամյակներ առաջ «Մետաքսի Մեծ ճանապարհի» ավանդույթները։

27 հունիսի 2016   (0)

Հունիսի 23–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց ԱՄՆ Պետդեպարտամենտի Իրանի հարցերով ավագ խորհրդական Լեսի Ցոին և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին։

16 հունիսի 2016   (0)

Հունիսի 13–ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արմենիա Բրեզերի» առանձնասենյակում կայացավ Քրիստոնյա գործարարների ասոցիացիայի Եվրոպայի նախագահ Վաութեր Դրոփփերսի մասնակցությամբ սեմինար. թեման՝ «Դրամի համար աշխատելը սպանում է բիզնեսը. բիզնես և տնտեսություն»։ Մասնակցում էին տասնյակ գործարարներ, մասնագետներ։

10 հունիսի 2016   (0)

Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի Հայաստան կատարած այցի շրջանակներում հունիսի 8–ին «Մարիոթ» հյուրանոցում կայացավ հայ–չեխական գործարար համաժողով, որը իրենց բարձր մասնակցությամբ պատվեցին նախագահներ Միլոշ Զեմանը և Սերժ Սարգսյանը։

07 հունիսի 2016   (0)

Հունիսի 6–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Թաղիսին։

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center