Լուրեր

Prev 1 2 3 4 5 6 7 Next
30 մարտի 2015   (0)

Մարտի 26–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն այցելեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի նախագահ Տիգրան Ջրբաշյանը։

26 մարտի 2015   (0)

Մարտի 24–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ գործադիր տնօրեն Տաթևիկ Մուրադյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

24 մարտի 2015   (0)

Մարտի 23–ին Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել էին Հայ – լիտվական գործարար համաժողով, որին մասնակցեց Լիտվայի գործարարների պատվիրակությունը՝ Լիտվայի արդյունաբերողների միության նախագահի գլխավորությամբ։

16 մարտի 2015   (0)

Մարտի 16–ին մայրաքաղաքի «Արմենիա–Մարիոթ» հյուրանոցում կայացավ եռօրյա այցով Հայաստանում գտնվող «Կանադական առևտրային առաքելություն Հայաստանում» պատվիրակության հանդիպումը գործարարների, գործարար կազմակերպությունների, ինչպես նաև դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ, ինչը կազմակերպվել էր նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ։

16 մարտի 2015   (0)

Մարտի 13–15–ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2015» տարածաշրջանում խոշորագույն 12–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որ կազմակերպել էին «LOGOS EXPO center» ցուցահանդեսային ընկերությունը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունը։

16 մարտի 2015   (0)

«Կովկաս. Շինարարություն և վերանորոգում expo15» ցուցահանդեսի մասին «ГОЛОС»-ի պատմող ծավալուն հոդվածը կարող եք կարդալ կայքի ռուսերեն բաժնում

04 մարտի 2015   (0)

Մարտի 4–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միությունը հյուրընկալեց Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի գործարար պատվիրակությանը, որում ընդգրկված են հատկապես կաթնամթերքի, մսամթերքի և կահույքագործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչներ։

04 մարտի 2015   (0)

Մարտի 3–ին կայացավ ՀԱԳՄ նախագահության հերթական նիստը հետևյալ օրակարգով՝ 1. «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ-ի առաքելության և առաջարկվող ծառայությունների մասին:

03 մարտի 2015   (0) |

Մարտի 3–ը հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդրան օրն է։ 2012 թվականից, երբ մայրաքաղաքի Աբովյան փողոցում տեղադրվեց մեծ հայորդու հուշարձանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ավանդաբար կազմակերպում է հիշատակի տուրք–պսակադրություն։

02 մարտի 2015   (0)

Փետրվարի 27-ին «ԵՐԵՎԱՆ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը «Հայաստանի մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների զբաղվածունակությանն ուղղված բարձրագույն կրթության ցանց» ՀԵՆ-ԳԵՐ Տեմպուս (HEN-GEAR Tempus) ծրագրի շրջանակներում կազմակերպեց հանդիպում գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ՝ մասնակցությամբ ծրագրի համակարգող իտալացի հյուրի և շահագրգիռ կազմակերպությունների:

26 փետրվարի 2015   (0)

Հայաստանի հարկային ծառայության տվյալներով 2014 թ. ԱՐՄԵՆԱԼ գործարանը հանրապետության պետբյուջե մուծել է 1 մլրդ 888,3 մլն դրամ, որը 5,0% գերազանցում է 2013 թ. ցուցանիշը:

20 փետրվարի 2015   (0)

Անցյալ տարի ռուբլու կտրուկ արժեզրկումը հանգեցրեց Ռուսաստանի հետխորհրդային առեւտրային շատ գործընկերների ազգային արժույթների արժեզրկմանը:

20 փետրվարի 2015   (0)

2014թ. Հայաստանից Եվրամիություն արտահանվող փայլաթիթեղի ծավալները ավելացել են։ Այս մասին վկայում են 2014թ. Հայաստանի արտաքին առեւտրի վիճակագրական տվյալները, որոնք հրապարակել է ՀՀ Ֆինանսների նախարարության Մաքսային ծառայությունը։

05 փետրվարի 2015   (0)

Ց Ա Ն Կ ԱՌԱՋԻՆ 100 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐ

02 փետրվարի 2015   (0)

Հունվարի 30–ին կայացավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության առաջին նիստը։ Բնականաբար՝ գնահատելով աշխատանքային նախորդ տարվա արվածն ու ձեռքբերումները՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նախանշեց այն հիմնարար ուղղությունները, որոնցով Միությունը առավել արդյունավետ կգործի բազում մարտահրավերներ ունեցող ընթացիկ տարում։

Prev 1 2 3 4 5 6 7 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center