Լուրեր

Prev 1 2 3 4 5 6 7 Next
15 հունիսի 2015   (0)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' գործարարները ներկայացնում են Եվրամիության արևելյան գործընկերության և ներդրումային ասոցիացիան, որը համագործակցության հնարավորություններ է ստեղծում կովկասյան երկրների և Եվրամիության անդամ պետությունների միջև:

08 հունիսի 2015   (0)

Հունիսի 1-3-ը կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Չեխիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում հայ գործարարների պատվիրակությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ հունիսի 2-ին մասնակցել է Պրահայում կայացած գործարար համաժողովին:

02 հունիսի 2015   (0)

Ինչու ենք հանդուրժում Հայկական ԱԷԿ-ի արդեն ռիսկային դարձած հետագա շահագործումը (որն ընդամենը 5.7 դրամ սակագնով ապահովում է երկրի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի 40% -ից ավելին), եթե սպառողին այդ նույն հոսանքը պետք է հասնի մոտ 10 անգամ բարձր գնով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարաների միությունը:

02 հունիսի 2015   (0)

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում: Այս մասին նշվում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության' «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության մեջ, որում միությունը կոչ է անում ՀՀ կառավարությանը համակողմանի վերլուծել ոլորտում ստեղծված իրավիճակը' չբացառելով միջազգային անկախ աուդիտորական ընկերության ներգրավումը:

02 հունիսի 2015   (0)

ԷլեկտրաԷներգիայի սակագնի ամենամյա ավանդույթի վերածվող բարձրացման սպասումները տագնապ են առաջացրել երկրի գործարար շրջանակներում, ասված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության այսօր տարածած մեկնաբանության մեջ։

30 մայիսի 2015   (0)

Մայիսի 25–ին Ռուսաստանի Դաշնությունում կայացավ Եվրասիական Տնտեսական Միության ինտեգրացիայի հարցերով աշխատանքային խմբի Մոսկովյան հերթական նիստը, ուր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը ներկայացնում էր Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։ Քննարկվում էին Հայաստանի արդյունաբերողների կողմից բարձրացված հարցերը, որոնք մինչ այդ բազմիցս ներկայացվել ու քննարկվել էին ՀԱԳՄ բազմաթիվ հավաքներում, համակարգվել։

27 մայիսի 2015   (0)

Մայիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաքում կայացավ Աստանայի 8-րդ տնտեսական համաժողովը: Միջոցառմանը՝ «Բիզնեսի հնարավորությունները ԵՏՄ շրջանակներում» խորագրով նիստի ժամանակ, ստորագրվել է ԵՏՄ Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիր:

21 մայիսի 2015   (0)

Մայիսի 20–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կազմակերպվել էր քննարկում՝ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի վերաբերյալ։ Գործարարները լսեցին պարզաբանումներ էլեկտրաէներգիայի արտադրության, սպառման և դրանց ածանցյալ հարցերի վերաբերյալ։

13 մայիսի 2015   (0)

Մայիսի 12–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում քննարկվեց ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակած «Հարկային օրենսգրքի» նախագիծը։

12 մայիսի 2015   (0)

Մայիսի 12–ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի արդյունաբերողների և գործարարաների միության համատեղ աջակցությամբ կայացավ «ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» հյուրանոցային համալիրի կոնֆերանսների դահլիճում կայացավ Հայկական Առևտրային Ցանցի (ՀԱՑ) 4–րդ գլխավոր ասամբլեան և 2–րդ գլոբալ գործարար համաժողովը։

09 մայիսի 2015   (0)

Հայաստանում ներդրումները խթանող և բիզնես միջավայրի բարելավմանը նպատակաուղղված INVEST ARMENIA ծրագրի շրջանակներում մայիսի 8-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ INVEST ARMENIA 2015 ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄ, որի գլխավոր գործընկերը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն էր:

05 մայիսի 2015   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես անհանգստացած է տիկին Գոհար Ենոքյանի ձերբակալության փաստով: Չփորձելով մտնել իրավապահ մարմինների իրավասության դաշտ՝ այնուամենայնիվ խնդրում ենք պատկան մարմիններին հաշվի առնել տիկին Ենոքյանի մեծ վաստակը երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կյանքում, նրա տարիքն ու առողջական վիճակը և փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը:

29 ապրիլի 2015   (0) |

– Պարոն Ղազարյան, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 28,5%-ով անկում է ապրել: Ինչի՞ արդյունքում եղավ այդ աննախադեպ անկումը, և նման անկման պայմաններում այսօր ի՞նչ վիճակում է հայտնվել հայաստանի առևտրաշրջանառությունը:

29 ապրիլի 2015   (0)

Ապրիլի 27–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հյուրընկալել էր ԵՏՄ կոլեգիայի նախարար Ռոբերտ Հարությունյանին, ով գործարարներին տեղեկացրեց գործընթացի առանձին մանրամասներին և նշեց, որ կարևոր դիտողությունների ու առաջարկությունների մասին տեղեկատվություն կներկայացնի առաջիկա նիստին։

Prev 1 2 3 4 5 6 7 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center