Լուրեր

Prev 1 2 3 4 5 6 7 Next
21 օգոստոսի 2015   (0)

Եվրասիական միության շրջանակում Ռուսաստանին ծառայություններ մատակարարող հայերի համար դեռ չի լուծվել ԱԱՀ խնդիրը։ Այս մասին NEWS.am–ին ասաց Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի անդամ Ահարոն Չիլինգարյանը։

20 օգոստոսի 2015   (0)

Օգոստոսի 20–ին մայրաքաղաքի «ԷՐԵԲՈՒՆԻ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոնում կայացավ կլոր սեղան՝ «ԵՏՄ միասնական շուկայի ծառայություններ. նոր հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով։ Նախաձեռնել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարությունը։

10 օգոստոսի 2015   (0)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության երկարամյա գործընկերներից է Հայաստանի շինարարների միությունը, որի օգոստոսի 7–ին կազմակերպած «Շինարարի օր» հանդիսությանը մասնակցեցին նաև ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, Գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը, Միության նախագահության և խորհրդի անդամներ։

31 հուլիսի 2015   (0)

Հուլիսի 19–ին Չեռնոգորիայի Բաոշիչի քաղաքում կայացավ Միջազգային «UnikPLace» բիզնես դպրոցի առաջին տարեշրջանի բացումը։ Մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից ձեռներեցներ, ուսանողներ և ընկերությունների աշխատակիցներ։

21 հուլիսի 2015   (0)

Հուլիսի 21–ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության աջակցությամբ կայացավ արդյունաբերական համաժողով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների նախագծի ներկայացման ու քննարկման վերաբերյալ։

20 հուլիսի 2015   (0)

Մոսկվայում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որին ներկա են եղել ԵՏՀ Խորհրդի անդամները։ Հայկական կողմից նիստին մասնակցել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրացիայի եւ բարեփոխումների նախարար, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

20 հուլիսի 2015   (0)

Փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանը (աշխարհում ալյումին արտադրող «Ռուսալ»-ի կազմի մեջ է մտնում) իր գոյության 15 տարիների ընթացքում թողարկել է 230 հազար տոննայից ավելի արտադրանք, որի շուրջ երկու երրորդը՝ վերջին հինգ տարիներին: Ձեռնարկության տարեկան արտադրության ծավալն աճել է 2000 թ. 768 տոննայից մինչեւ մոտ 30 հազար տոննա՝ 2014 թ.:

17 հուլիսի 2015   (0)

Հուլիսի 17–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը և գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը Միությունում հյուրընկալեցին Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբետիային։

09 հուլիսի 2015   (0)

Բացառված չէ, որ ռուսական փայլաթիթեղի եվրոպացի պատվիրատուների մի մասին կմատակարարվի «Արմենալ» գործարանի արտադրանքը։ Այս մասին հուլիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ռուսալ» ԲԲԸ փաթեթավորման դիվիզիոնի տնօրեն Սերգեյ Գորյաչեւը՝ պատասխանելով Եվրամիությանը հակադեմփինգային տուրքով փայլաթիթեղ մատակարարելու մասին հարցին։

30 հունիսի 2015   (0)

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումը տագնապ է մեծ դժգոհություն է առաջացրել նաև հայ գործարարների շրջանում: Այս մասին Slaq.am-ին տված հարցազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարնրի միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նշենք, որ դեռևս հունիսի 2-ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն էր տարածել, որում իր բացասական դիրքորոշումն էր հայտնել հոսանքի թանկացման վերաբերյալ' նշելով դրա բացասական հետևանքները:

26 հունիսի 2015   (0)

Հունիսի 25–ին կայացավ ՀԱԳՄ խորհրդի նիստ, որը վարում էր ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը։ Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ԵՏՄ անդամակցությունից հետո առաջացած բիզնես դժվարությունների ու խնդիրների լուծան հետ կապված ՀԱԳՄ գործունեության ընթացքի մասին։

25 հունիսի 2015   (0)

Հունիսի 25–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության կլոր սեղան՝ Եվրասիական Տնտեսական Միության կոլեգիայի նախարար Արա Նռանյանի, հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի բիզնես հանրության մասնակցությամբ։

16 հունիսի 2015   (0)

Հունիսի 16–ին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում կայացավ եռակողմ գործարար հանդիպում՝ Հայաստան–Լիտվա – Իրան։ ՀԱԳՄ փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը նշեց, որ Միությունը սիրով է միջնորդական առաքելությամբ կազմակերպել հանդիպումներ տարբեր երկրների գործարարների միջև և համոզված է, որ այն շահեկան կարող է լինել նաև լիտվացի և իրանցի գործարարների համար։

16 հունիսի 2015   (0)

Հունիսի 15-ին Երևանի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացավ «Հայաստան-Լիտվա» գործարար հերթական երրորդ ֆորումը, որը ողջույնի խոսքով բացեց համաժողովի կազմակերպիչ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը։

Prev 1 2 3 4 5 6 7 Next

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center