Լուրեր

18 դեկտեմբերի 2012   (0)

Դեկտեմբերի 18–ին Միությունում կայացած հերթական հանդիպումը վերաբերում էր սիրիահայերի խնդիրներին՝ մասնավորապես Հայաստանի պլաստիկ արտադրության ոլորտում նրանց ներգրավմանը։

11 դեկտեմբերի 2012   (0)

Հարկային օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկություններն ու դիտողությունները ներկայացվել ու քննարկվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում, ինչպես նաև Միության նախագահության անդամների հետ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ։

30 նոյեմբերի 2012   (0)

«Ադամանդ» ապրանքա-հումքային բորսան առաջարկում է գործարարներին ներկայացնել իրենց արտադրանքը արտահանման նպատակով, «Միջբորսայային էլեկտրոնային միության» անդամ` Բելառուսի ապրանքային բորսայի հարթակում, որտեղ գործարքներ են կատարում գնորդներ ու վաճառողներ աշխարհի 55 երկրներից:

28 նոյեմբերի 2012   (0)

Երկու շաբաթից Երեւան-Վան չվերթների մեկնարկի մասին թուրք գործարարների հայտարությունն արվել է թյուրիմացաբար: Նման որակում տվեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով մեկ շաբաթ առաջ «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Երեւան-Վան չվերթները հնարավոր է մեկնարկեն գարնանը:

28 նոյեմբերի 2012   (0)

Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջերս դադարեցրել էր 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով ընդհատվել էր պոլիմերային հումքի ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասական կանդրադառնար հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։

27 նոյեմբերի 2012   (0)

Հարգելի գործընկերներ, Կից Ձեզ ենք ներկայացնում Իրաքի Քուրդիստանի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայերեն լեզվով:

26 նոյեմբերի 2012   (0) |

Բիզնես հարցազրույց, Արսեն Ղազարյան

22 նոյեմբերի 2012   (0)

Նոյեմբերի 22–ին ՀԱԳՄ–ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի միջև։

21 նոյեմբերի 2012   (0)

2011-ին Հայաստան են ներմուծվել 243 մլն դոլարի թուրքական ապրանքներ: Այս մասին երեկ հայ-թուրքական առեւտրատնտեսական հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը:

20 նոյեմբերի 2012   (0)

Ինչպես նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, չնայած Հայաստանի նկատմամբ թուրքական իշխանությունների ակնհայտ թշնամական տրամադրվածությանը և Թուրքիայի մեղքով երկկողմ արձանագրությունների սառեցմանը՝ հայ- թուրքական գործարար հարաբերությունները զարգանում են:

20 նոյեմբերի 2012   (0)

PanARMENIAN.Net - Թուրքիա-Հայաստան առևտրաշրջանառությունը գրեթե բացարձակ միակողմանի է: Նախորդ տարվա տվյալներով այն եղել է 240 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Հարևան պետությունից Հայաստան է ներկրվում արդյունաբերական հումք, մեքենասարքավորումներ, շինանյութ և այլ ապրանքներ՝ բացառությամբ սննդամթերքի և դեղորայքի:

20 նոյեմբերի 2012   (0)

«Եթե Թուրքիայի իշխանությունները չլեգալացնեն հայ-թուրքական առևտրաշրջանառությունը, հայ գործարարները ստիպված կլինեն այլ շուկաներ փնտրել», - այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, հիշեցնելով, որ երկու երկրների միջև' դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 240 մլն ԱՄՆ դոլար:

20 նոյեմբերի 2012   (0)

1in.am - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և «Եվրասիա' համագործակցության հիմնադրամ»-ի կողմից ստեղծված համատեղ կոնսորցիումը պաշտոնապես ավարտին է հասցրել «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագիրը։

20 նոյեմբերի 2012   (0)

ԱՌԿԱ - Հայ-թուրքական փակ սահմանն արգելք է հանդիսանում Թուրքիայի արևելյան շրջանների զարգացման համար, կարծում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

20 նոյեմբերի 2012   (0)

Նոյեմբերի 20–ին «Արմենպրես»–ի մամուլի սրահում տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի մամուլի ասուլիսը, որը վերաբերում էր «Աջակցություն Հայաստան – Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրին։

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center