Հայաստան – Ճապոնիա

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Հայկազ Բախշեցյանը, գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը և խորհրդի անդամ Արթուր Ղազարյանը դեկտեմբերի 21–ին ընդունեցին Ճապոնիայի Hokkaido Intellect TANK (​HIT) կազմակերպության պատասխանատու Տակումի Տոգաշին և Ճապոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Կաձույո Նակայամային։

Ճապոնացի հյուրերը նշեցին, որ, հանձին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, իրենք ակնկալում են Հայաստանում ունենալ ակտիվ համագործակցության և գործարարության աջակցման կարևոր հենարանի, որը կզորակցի հայ–ճապոնական կապերի զարգացմանն ու ծավալմանը։

Հյուրերին ներկայացվեց Հայաստանի հատկապես մտավոր մեծ ներուժը, ինչը շատ վաղուց է գրավել ճապոնացի գործարարներին։

Արծարծվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր։

Leave a reply