Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա-
բերական ցուցահանդեսը

15 սեպտեմբերի 2023 | | Լուրեր, 2023

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 15-ին իր դռները բացեց Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը։ Վերջինիս իրենց մասնակցությունն են բերել 300 ընկերություններ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Լեհաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ավստրիայից, Իրանից, Լատվիայից, Լիտվայից և Ղազախստանից։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու «Լոգոս էքսպո կենտրոնի» համատեղ կազմակերպած ցուցահանդեսին ներկայացված են ամենատարբեր ոլորտներ՝ շինարարություն, բեռնափոխադրումներ, կահույքի արտադրություն, պոլիգրաֆիա և հրատարակչություն, սննդարդյունաբերություն, զբոսաշրջություն ու հանգիստ, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Ողջունելով այս տարվա իր բնույթով ամենամեծ ցուցահանդեսի մասնակիցներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը կարևորեց Armenia EXPO 2023-ի կազմակերպումը, որտեղ գործարարները հնարավորություն են ստանում հանդիպելու թե իրենց գործընկերներին, թե անմիջական սպառողներին, գործարար կապեր հաստատել արտասահմանյան ընկերությունների հետ։ Այն արտերկրի կազմակերպություններին հնարավորություն է տալիս գործունեություն ծավալել Հայաստանում, իսկ հայկական ընկերություններին՝ ընդլայնել իրենց արտահանման շուկաները։

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանի գնահատմամբ՝ ցուցահանդեսի ներկայացչականությունը վկայում է վերջինիս կայացվածության մասին։ Նրա խոսքով՝ հարկ է համընթաց շարունակաբար զարգացնել նաև մասնագիտացված ցուցահանդեսների կազմակերպումը, ինչը կնպաստի մեր տնտեսություն մասնագիտական հմտությունների և նոր տեխնոլոգիաների ներգրավմանը, նոր գործարար կապերի ձևավորմանն ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ այլ տարածաշրջանային ու միջազգային մասնակիցների հետ։ Փոխնախարարը հավաստիացրեց, որ իրենց նախարարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերելու համանման նախաձեռնություններին։

Ըստ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոյի՝ ներկա ցուցահանդեսը յուրահատուկ է նրանով, որ այն ունիվերսալ է և ընդգրկել է ամենատարբեր բնագավառներ։ Նրա ներկայացմամբ՝ Armenia EXPO 2023-ին մասնակցում են Ռուսատանի Դաշնության շուրջ մեկուկես տասնյակ տարածաշրջանների ներկայացուցիչներ։ «Շատ կարևոր է, որ ցուցահանդեսը լինի հարթակ ոչ միայն հանդիպումների ու ծանոթությունների, այլև գործարար կապերի հաստատման, հետաքրքիր նոր նախագծեր ի հայտ բերելու համար»,-նշեց Աննա Դոնչենկոն։

Armenia EXPO 2023 22-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 17-ը։

 
   
   
   
   
   
Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center