«Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում

29 օգոստոսի 2023 | | Լուրեր, 2023

Օգոստոսի 27-31-ը Հայաստանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Բիզնես և կրթություն-գործընկերություն» հիմնադրամի պատվիրակությունը, որն իր հայաստանյան գործընկեր «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ օգոստոսի 29-ին հյուրընկալվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում։

Ներկայացնելով ՀԱԳՄ գործառույթները՝ Միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը կարևորեց Հայաստանի տնտեսության զարգացման գործում գործարար կառույցների դերակատարությունը և համաշխարհային փորձի իմացությունն ու կիրառումը:

Գերմանական հիմնադրամի պատասխանատուներից Սյուզն Բաքն ու Էլկա Դեմշուկը ներկայացրեցին իրենց երկրում բիզնես կառույցների մեծ դերը և գործունեության ուղղությունները։ Նշվեց, որ ներկա այցի նպատակն է Հայաստանի տնտեսական առանձնահատկություններին ծանոթանալը և իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելը:

«Բիզնես և կրթություն-գործընկերություն»-ը ներկայացնում է 25 կառույց, որոնք միջազգային լուրջ կապեր ունեն, և վերջիններիս փորձն օգտակար կարող է լինել նաև Հայաստանի համար: Նշվեց, որ տնտեսական զարգացման առումով իրենք առավել ուշադրություն են դարձնում ճշգրիտ գիտությունների ուսումնասիրմանը, իսկ հաջողություններ գրանցելու դեպքում ավելացվում է պետական ֆինանսավորումը:

Ըստ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի՝ մեզանում գործարարությունն ու կրթությունը դեռևս ներդաշնակ չեն գործում, ավելի շատ տարանջատված են, քան միասնական: ՀԱԳՄ փոխնախագահն անդրադարձավ նաև մեր ժողովրդի ավանդական մտածողության առանձին դրսևորումների, մասնավորապես՝ մշակույթի և գրահրատարակչության առկա վիճակին: Երկկողմ հույս հայտնվեց, որ գործակցությունը կլինի շարունակական:

 
Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center