Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը

Գրանթ Թորնթոն Հայաստանը վերագործարկել է իր «Doing Business in Armenia» հավելվածը. այն թարմացվել է iOS համակարգի սարքերի համար և այժմ հասանելի է նաև Android համակարգի սարքերով:
Կարևորելով արտասահմանյան ներդրումների նշանակությունը Հայաստանի տնտեսության համար՝ մշակվել է այնպիսի հավելված, որը տրամադրում է ներդրումային հնարավորությունների դիտարկման համար կարևոր տեղեկատվություն, վիճակագրական և այլ տվյալներ:
Այն ներառում է երկրի քաղաքական և տնտեսական ոլորտների ամփոփ նկարագիր, քաղվածքներ օրենսդրությունից, օգտակար տեղեկություններ ներմուծման, արտահանման, փոխադրման և այլ բնագավառների վերաբերյալ, որոնք առնչվում են Հայաստանում բիզնես ձեռնարկելուն: Պարբերաբար թարմացվելով՝ հավելվածը օգտատերերին կհուշի օրենսդրական և այլ էական նշանակություն ունեցող փոփոխությունների մասին։
«Doing Business in Armenia» հավելվածը հասանելի է անվճար ներբեռնման համար iOS և Android համակարգերի հավելվածների առցանց բաժնում` անգլերենով և ֆրանսերենով:
Ստորև՝ հավելվածի QR-ները։
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել