Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

21 հունիսի 2023 | | Լուրեր, 2023

Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները քննարկվեցին ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։

«Երկկողմ տնտեսական կապերն ունեն լավ ավանդույթներ, վերջին տարիներին արձանագրվել են փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի աճ»,-նշեց Միության փոխնախագահը։ Նրա խոսքով՝ հայ գործարարները լավ հեռանկարներ են տեսնում առրևտրատնտեսական փոխգործակցության խորացման համար, առկա է դեռևս չիրացված մեծ ներուժ ամենատարբեր՝ էներգետիկ, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, դեղագործական, ոսկերչության, շատ այլ ոլորտներում։ Ներսես Կարամանուկյանը դեսպանին ներկայացրեց ՀԱԳՄ գործունեությունը, իրականացվող ծրագրերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամետելդի Այազովը նշեց, որ տնտեսական համագործակցությունը Հայատան-Թուրքմենստան հարաբերությունների կարևորագույն ուղղություններից է։ ՀՀ-ում 4,5 տարվա իր դիվանագիտական գործունեության ընթացքում հաջողվել է իրագործել երկկողմ հիշարժան նախաձեռնություններ, սակայն կան դեռ բազմաթիվ չիրականացված հնարավորություններ։ Նրա խոսքով՝ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը կարող են նպաստել նաև այն լոգիստիկ ծրագրերի իրականացումը, որոնք ներկայում քննարկման փուլում են։ Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորեց երկու երկրների Արդյունաբերողների և գործարարների միությունների սերտ համագործակցությունը՝ որպես տնտեսական կապերի աշխուժացման կարևոր գործոն։

Մուհամետելդի Այազովը փոխանցեց Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ատդաևի նամակը, որով նա ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանին հրավիրում է մասնակցելու նորակառույց Արկադաղ քաղաքի՝ հունիսի 29-ին կայանալիք պաշտոնական բացմանը և այդ առիթով կազմակերպվելիք միջոցառումներին:

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափորոշիչները ոչ միանշանակ են ընդունվում տնտեսվարողների կողմից• Քննարկվել են գործարար ոլորտում չափագիտության առկա խնդիրները• «Երկրի տնտեսությունը մի հանգրվանում է, որը պահանջում է բազմաթիվ բարեփոխումներ»․ Արսեն Ղազարյան• Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը• Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը• «Ապավեն» ընկերությունը 40 մլն դրամ է հատկացրել ՀԿԽԸ-ին՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության համար• «ArmProd EXPO 2023» 21-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 80-ից ավելի ընկերություն• ՀԱԳՄ-ն և Հայկական կարմիր խաչի ընկերությունը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center