«Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան

Մայիսի 24-25-ը Մոսկվայում կայացան ԵԱՏՄ երկրների գործարար խորհրդի նախագահության նիստը և Եվրասիական տնտեսական երկրորդ ֆորումը, որոնց, որպես Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ, մասնակցում էր ՀԱԳՄ անդամ, «Կրեդիտ պարտնյոր» ֆինանսատնտեսական խորհրդատվական ընկերության հիմնադիր նախագահ Արմեն Ներսիսյանը:
ԵԱՏՄ երկրների գործարար խորհրդի նախագահության նիստին, որ նախագահում էր Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը, պարոն Ներսիսյանը իր ելույթում ներկայացրել է ԵԱՏՄ երկրների տնտեսական ինտեգրացիոն իրավիճակը և բիզնեսի զարգացմանը խոչընդոտող մի շարք գործոններ: Նրա համարձակ ելույթները գոհունակությամբ են ընդունել անդամ երկրների պատվիրակները:
Պարոն Ներսիսյանը, որպես առաջընթացի և համախմբման կարևոր գործոն, մասնավորապես առաջարկել է ստեղծել տեղեկատվական և գործառնական հարթակներ, որպեսզի անդամ երկրների գործարարները և բիզնես հանրությունները կարողանան անմիջական և ամենօրյա շփման մեջ լինեն: «Առաջարկում եմ ստեղծել ապրանքների և ծառայությունների համար առաջարկի և պահանջարկի տեղեկատվական իրատեսական բազա, որը ինտեգրացիոն լուրջ գործոն կարող է լինել: Միաժամանակ պետք է նախադրյալներ ստեղծել համապատասխան շուկաներում արժեթղթերի ինտեգրացման համար ներդրումային ծրագրերը խթանելու՝ դրանցում ներգրավելով հատկապես ֆինանսական կառույցների հնարավորությունները»,- նշել է ՀԱԳՄ ներկայացուցիչը: Բանախոսը կարևորել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների բիզնես համայնքների կոոպերացիան, ինչը տարբեր ուժերի համախմբման և խոշոր համատեղ ծրագրերի իրականացման կարևոր երաշխիք է:
![]() |
![]() |
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել