Մեկնարկեց «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը

23 մայիսի 2023 | | Լուրեր, 2023

Երևանում մայիսի 23-ին կայացավ «Դալան» տեխնոլոգիական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ներդրումային ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ:

Ներկայացնելով «Դալան Թեքնոլոջիս» ներդրումային ծրագիրը՝ նախագծի հիմնադիր ու տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ Արմեն Տեր-Տաճատյանը նշեց, որ տեխնոլոգիական կենտրոնն ունենալու է 158 000 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է 34000 քմ գրասենյակային տարածքներ: Այն կունենա նաև գիտակրթական կենտրոն, ցուցահանդեսների սրահ, կոնֆերանսների և միջոցառումների դահլիճներ, հյուրանոց, այլ հարմարություններ: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 125 մլն դոլար:

Տեխնոպարկը հիմնվում է BOMA (Շինությունների սեփականատերերի և կառավարիչների միջազգային ասոցիացիա) չափանիշերի համապատասխան, իսկ նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացվում է LEED-ի (Էներգիայի և շրջակա միջավայրի նախագծման առաջնորդություն) պահանջների պահպանմամբ։ Համալիրը կլինի տեխնոլոգիական հագեցվածությամբ բազմաֆունկցիոնալ կենտրոն:

Ծրագրի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ՀՀ կառավարությանը, Enterprise Armenia ներդրումների աջակցման հիմնադրամին և ՀԱԳՄ-ին՝ աջակցության ու նախագծի իրականացման սահուն ընթացքի համար:

Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• «Ստեղծել տեղեկատվական և գործառնական առանձին հարթակներ, որոնցով ամենօրյա շփման մեջ լինեն ԵԱՏՄ անդամ երկրների գործարարները». Արմեն Ներսիսյան• Ստուգաթերթերով ստուգման նպատակը իրավական խախտումը կանխարգելելն է• Սննդի արդյունաբերության ոլորտի ընկերությունների յուրահատուկ ստուգատես• Ներկայացվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ու դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների 2022 թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցը• Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում• ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին• ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին• Տնտեսական ուղղվածության հասարակական կառույցները ձևավորում են միասնական հարթակ• Երևանում դռները բացեց «Կովկաս. Շինարարություն և վերանորոգում EXPO 2023» միջազգային ցուցահանդեսը

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center