Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներին նվիրված սեմինար՝ ՀԱԳՄ-ում
Աշխատանքային իրավունքի բնագավառում ստուգումներ իրականացնելու գործընթացին էր նվիրված Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության՝ մայիսի 4-ին կազմակերպած սեմինարը, որին մասնակցեցին շուրջ երկու տասնյակ ընկերությունների ու կառույցների ներկայացուցիչներ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանը և ՀԱԳՄ նախագահի խորհրդական Հովսեփ Պողոսյանը հանգամանալի ներկայացրին ստուգման գործընթացում ԱԱՏՄ-ի իրավունքներն ու պարտականությունները, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ստուգումներն իրականացնելու ստուգաթերթում ներառված հարցերի պարզաբանումներ։ Բանախոսներն անդրադարձան նաև «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» իրականացված փոփոխություններին, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին։
Սեմինարի մասնակիցներին տրամադրվեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից համատեղ հրատարակված «Աշխատանքային իրավունք» և «Կարմիր գծեր, որոնք չպետք է հատեն գործատուները» ձեռնարկների օրինակներ։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Մեկնաբանություններ
մեկնաբանություններ չկան
Մեկնաբանել
Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել