ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունեց Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին

03 մայիսի 2023 | | Լուրեր, 2023

Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի ներկայացուցիչներին մայիսին 3-ին ընդունեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներկայացրեց Միասնական հարթակի ձևավորման նպատակահարմարությունը, խնդիրներն ու գործունեության ուղղությունները։ «ՀԱԳՄ-ն, ոլորտային տարբեր գործարար հասարակական կառույցները նախկինում ևս ունեցել են ինչպես միմյանց, այնպես էլ գործադիր իշխանության հետ անմիջական գործակցության փորձ, բայց քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրակացության, որ Միասնական հարթակի շրջանակներում կհաջողվի առավել արդյունավետ կերպով վեր հանել համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հիմնահարցերը, իրականացնել համատեղ քննարկումներ, ձևավորել միասնական լուծումներ և ներկայացնել կառավարական պատկան մարմիններին»,-նշեց Արսեն Ղազարյանը։ Հարթակը, որին այս պահին միացել է տասնմեկ տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպություն, բաց է, ուստի ակնկալվում է, որ առաջիկայում այլ կառույցներ ևս կմիանան։ ՀԱԳՄ նախագահը վստահություն հայտնեց, որ այն թույլ կտա առավել արդյունավետ բացահայտել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, քննարկել, ձևավորել հիմնավոր ընդհանուր մոտեցումներ, նոր ձևաչափով իրականացնել պետություն-մասնավոր երկխոսությունը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին և գործակցության նոր ձևաչափի նախաձեռնությունը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հետագա լայն համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Անդրադառնալով տնտեսական ուղղվածության հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի նախկին փորձին, նա ընդգծեց, որ նոր ձևաչափը չի փոխարինելու մինչ այս եղածներին, այլ լրացնելու, հարստացնելու է այդ զինանոցը։ ՀՀ փոխվարչապետը կարևորեց տնտեսական բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերին, հրատապ խնդիրներին գործարար շրջանակների կողմից ժամանակին, հիմնավոր և միասնական մշակված հավաքական կարծիքների ձևավորումն ու ներկայացումը։ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց գործադիր-Միասնական հարթակ արդյունավետ կապի աշխատակարգի սահմանման, համատեղ քննարկվելիք հիմնահարցերի օրակարգի ձևավորման հստակեցման անհրաժեշտությունը։

Մասնակից կառույցների ղեկավարները ևս ներկայացրին Տնտեսական ուղղվածության ոչ կառավարական կազմակերպությունների միասնական հարթակի գործունեության վերաբերյալ իրենց պատկերացումներն ու ակնկալիքները։ ՀՀ փոխվարչապետը պատասխանեց հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Որոշվեց փոխգործակցության աշխատակարգի մշակումից հետո սահմանել համանման հանդիպումների պարբերականությունն ու քննարկվելիք հարցերի հավաքագրման և ներկայացման եղանակները։

 
Թեգեր՝

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Լուրեր
• ՀԱԳՄ նախագահն ընդունեց Գործատուների միջազգային կազմակերպության ներկայացուցչին• Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հայտարարությունը Արցախում ծավալված վերջին զարգացումների առնչությամբ• Իր դռները բացեց Armenia EXPO 2023 տարածաշրջանային առևտրաարդյունա- բերական ցուցահանդեսը• «Բիզնես և կրթություն-գործընկերություն» գերմանական հիմնադրամի պատվիրակությունը ՀԱԳՄ-ում• Գործարարները քննարկեցին «Հանրային տեղեկատվության մասին» և «Կիբեռանվտանգության մասին» նախապատրաստվող ՀՀ օրենքների նախագծերի դրույթները• ՀԱԳՄ-ում հյուրընկալվեց Մոսկվայի գործարարների իրավունքների պաշտպանության հանձնակատարի գլխավորած պատվիրակությունը• Վերագործարկվել է «Doing Business in Armenia» հավելվածը• «Գործարարներիս համար դրույքաչափերից զատ առավել կարևոր են հաստատուն խաղի կանոնները, կանխատեսելիությունը»․ Գինու ազգային կենտրոնի նախագահ• Քննարկվեցին հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մեկնաբանություններ

մեկնաբանություններ չկան

Մեկնաբանել

Մեկնաբանություններ կարող են թողնել միայն գրանցված օգտվողները:
Անհրաժեշտ է մուտք գործել կամ գրանցվել
Սխալ լոգին/գաղտնաբառ
Էլ. հասցե
Գաղտնաբառ
 
Имя (պարտադիր է)
Почта (պարտադիր է)
Пароль (պարտադիր է)
 

Авторизоваться

Регистрация      Забыли пароль?
Некоторые функции сайта доступны только авторизованным пользователям
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • ООО «АПАВЕН» - Международная Грузовая Транспортная Компания
  • LOGOS EXPO Center